040.0780.09.12.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 1998 թվականի N 780
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ NN 16 ԵՎ 22 ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի Ֆուչիկի փողոցի NN 16 և 22 վթարային բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման մասին» N 553 որոշման 6-րդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետին Երևանի Ֆուչիկի փողոցի NN 16 և 22 վթարային բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից անավարտ շինարարության բնակելի տների և քաղաքացիներից բնակարանների գնման կարգը հաստատելու մասին» N 15 որոշմամբ հաստատված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.1999, N 45 | 18.02.1999, N 780 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|