«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 1998 թվականի N 759
քաղ. Երևան
«ԳՅՈՒՄՐԻԻ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունները և վերակազմավորել «Գյումրիի ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` միացնելով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն որոշման կատարումն ապահովելու գործընթացում «Գյումրիի ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից օդային փոխադրումների անխափան իրականացման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |