Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.1998-25.05.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.01.11/1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1998

040.0002.10.01.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

10 հունվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 1998 թվականի N 2
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ օդային ուղևորների ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցման ժամանակ պետական տուրքի վճարման անդորրագրերի առկայության ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրումը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության միջոցով` Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերին դրանց տարածումը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` ապահովել 1-օրյա ժամկետում հանրապետության օդանավակայաններում բանկային գործառնական գրասենյակների ստեղծումը և դրանց շուրջօրյա աշխատանքը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`

ա) ապահովել օդանավակայաններում բանկային գործառնական գրասենյակներին տարածքների հատկացումը.

բ) օդանավակայանների տեղեկատվության միջոցներով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ տեղեկատվության տարածումը.

գ) օդային ուղևորների գրանցման ընթացակարգում տասնօրյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թ.
հունվարի 10-ի N 2 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 30 կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի (այսուհետև` պետական տուրք) գանձման, պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի հաշվառման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը տեղեկությունների տրամադրման կարգը:

2. Օդային ուղևորների ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցումն իրականցվում է միայն պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի (Ձև 1) առկայության դեպքում, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերի:

3. Պետական տուրքի վճարումը, վճարողի հայեցողությամբ, կատարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղում (այսուհետև` բանկ) և դրանց գործառնական գրասենյակներում (կետերում)`

ա) մինչև օդային փոխադրումների տոմսի գնելը, կամ

բ) օդային փոխադրումների տոմսի վաճառքից հետո` մինչև օդանավակայանում գրանցումը, կամ

գ) օդանավակայանում գրանցման ժամանակ` օդանավակայանում տեղաբաշխված բանկային գործառնական գրասենյակների (կետերի) միջոցով:

4. Օդային փոխադրումների վաճառք իրականացնող ընկերությունները վաճառքի իրականացման վայրում, տեսանելի տեղում փակցվում են պետական տուրքի գանձման կարգի վերաբերյալ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևով, և այդ մասին տեղյակ են պահում օդային փոխադրումների տոմսեր ձեռք բերող անձանց:

5. Պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացման համար բանկերը հարկային տեսչության մարմիններին են ներկայացնում դիմում (Ձև 2):

6. Պետական տուրքի վճարման անդորրագրերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած բանկից լիազորված անձին` անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ: Պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացումը հաստատվում է անդորրագրերով (Ձև 3):

7. Հարկային տեսչության մարմինները համապատասխան գրանցման մատյանում (Ձև 4) նշում են պետական տուրքի վճարման անդորրագրերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես, տրամադրվող անդորրագրերի համարները, քանակը և տրամադրման ժամանակը:

8. Պետական տուրքի վճարման անդորրագրեր ձեռք բերած բանկերը վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված կարգով, և յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվան հաջորդող տասն օրվա ընթացքում հարկային տեսչության մարմիններին ներկայացնում են հաշվետվություն օգտագործված անդորրագրերի քանակի վերաբերյալ: Բանկերի կողմից ձեռք բերված պետական տուրքի վճարման անդորրագրերի, ամսվա ընթացքում օգտագործված և բանկի տրամադրության տակ մնացած անդորրագրերի քանակի միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում համապատասխան բանկը օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե է փոխանցում պակասող անդորրագրերին համապատասխան պետական տուրքի գումարը:

9. Պետական տուրքի վճարումն ընդունող բանկերը պետական տուրքի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Պետական տուրքի վճարումներն ընդունելու և այդ գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու համար համապատասխան բանկերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքում են պայմանագիր, որով սահմանվում է պետական տուրքի գումարների պետական բյուջե փոխանցման և այդ կապակցությամբ բանկերի ծախսերի փոխհատուցման կարգը:

11. Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի ձախ մասը («Պահվում է գրանցողի մոտ» նշումով) գրանցման ժամանակ կտրվում և պահվում է գրանցումն իրականացնող (պետական տուրք գանձող) ընկերության մոտ:

12. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված` պետական տուրքից ազատված անձանց Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցման ժամանակ գրանցող (պետական տուրք գանձող) պաշտոնատար անձի կողմից լրացում է արտոնության հավաստագիր (Ձև 5), որը ստորագրվում և թողնվում է գրանցումն իրականացնող ընկերության մոտ:

13. Պետական տուրքի վճարումից արտոնության հավաստագրի տրման և պետական տուրքի վճարումից արտոնության իրավունքի վերապահման համար ներկայացվում են`

ա) մինչև 12 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականը (անձնագիրը).

բ) տարանցիկ ուղևորների կողմից` տարանցիկ ուղևորությունը` հավաստող ավիատոմսը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) այլ բան նախատեսված չլինելու դեպքում, սույն կարգի իմաստով տարանցիկ է համարվում այն ուղևորը, որի ավիատոմսը հավաստում է նրա` Հայաստանում միայն տարանցիկ ուղևորության նպատակով գտնվելու փաստը և`

- իր ուղևորության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվում է ոչ ավելի, քան 24 ժամ կամ`
- իր ուղևորության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 24 և ավելի ժամ գտնվելու դեպքում դուրս չի գալիս մաքսային հսկողության գոտուց.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված դիվանագիտական վկայականը կամ վկայականը (Ձև 6), իսկ հավատարմագրված չլինելու դեպքում` տեղեկանքը (Ձև 7).

դ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող անձանց կողմից` դիվանագիտական անձնագիրը.

ե) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների ու նրանց ընտանիքի անդամների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված դիվանագիտական վկայականը կամ վկայականը (Ձև 6), իսկ հավատարմագրված չլինելու դեպքում` տեղեկանքը (Ձև 7).

զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամների կողմից` համապատասխան գերատեսչության կողմից տրված տեղեկանքը:

14. Սույն կարգի համաձայն օդային ուղևորներին գրանցող ընկերությունները ժամանակագրական կարգով հաշվառում և գրանցման օրվան հաջորդող առնվազն երեք տարիների ընթացքում պահպանում են պետական տուրքի վճարման անդորրագրերի ձախ մասը, ինչպես նաև վերապահված արտոնությունների հավաստագրերը:

15. Օդանավակայաններում Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձանց գրանցումն իրականացնող ընկերությունները յուրաքանչյուր ամիս, տվյալ ամսվա ավարտից հետո տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնած անձանց քանակի, պետական տուրքի վճարման անդորրագրերի և արտոնության հավաստագրերի վերաբերյալ (Ձև 8):

16. Վճարված պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են վերադարձման, եթե պետական տուրք վճարողը օդային տրանսպորտի միջոցներով չի մեկնել հանրապետությունից: Պետական տուրքի վճարված գումարների վերադարձման համար վճարողը լրացնում է պետական տուրքի վճարման անդորրագրի հակառակ կողմում նշված տվյալները և իր ստորագրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Անդորրագիրը պատռված կամ կտրված լինելու դեպքում պետական տուրքի գումարները վերադարձման ենթակա չեն:

17. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 1

 

դիմացի կողմ.

 

Ներմուծեք նկարագրությունը_17017

 

 

հակառակ կողմ.

 

 

Օդային ուղևորների ելքի համար պետական տուրքը սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով: Սույն անդորրագիրը հավաստում է պետական տուրքի վճարումը: Խնդրվում է անդորրագիրը ներկայացնել օդանավակայանում ուղևորների գրանցման կետ:

Անդորրագիրը համարվում է մարված դիմացի կողմի կտրման գծի երկայնքով կտրված լինելու դեպքում:

ՀՀ կառավարությունը երաշխավորում է պետական տուրքի վերադարձը (առանց վճարումն ընդունող բանկի կոմիսիոն վճարների)` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը անդորրագրի հակառակ կողմում նշված տվյալները լրացնելուց և անդորրագիրը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Պետական տուրքի գումարը չի վերադարձվում, եթե անդորրագիրը մարված է կամ դիմումը ներկայացվել է պետական տուրքի վճարումից երեք տարի անց:

 

Air Passangers Exit Duty is imposed under Section 20 of the State Duties Act of 1998. This Bill is evidence of payment of the Duty. You are kindly requested to submit the Bill at the airport registration desk. The Bill is Extinguished when cut along the «Cutting Line».

The Government of Armenia guarantees refund of the Duty. Less any commission charged by a bank processing the payment and unless Extinguished, within 30 days of submission of the Bill to the offices of the Ministry of Finance and Economy, 1 Republican Square, Yerevan 375010, Armenia. No refund is available if the Bill is extinguished or after expiration of 3-year period of the payment of the Duty.

 

 

ՀԱՅՏ
Օդային ուղևորների ելքի պետական տուրքի
վերադարձման

 

Claim of Refund
For the Air Passanger Exit Duty
 

 


Ազգանուն  Surname


Անուն  Name


Հասցե  Address



Բանկային հաշիվ  Bank Account


Ամսաթիվ  Date


Ստորագրություն  Signature

 

 

Ձև 2

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետին

 

Գրանցման N __________ առ _____________ 199 թ.

 

Օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրերի ձեռքբերման մասին

 

Դ Ի Մ ՈՒ Մ


բանկի լրիվ անվանումը, հասցեն


ՀՎՀ համարը, պետական գրանցման համարը

Խնդրում է տրամադրել օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրեր.


թվերով
 հատ


բառերով
 հատ

Օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգի հետ ծանոթ ենք:

Բանկի վարչության նախագահ

_________________
ստորագրությունը

______________
անունը, ազգանունը

 --------

Գլխավոր հաշվապահ

_________________
ստորագրությունը

______________
անունը, ազգանունը

 Կ. Տ

 

Ձև 3

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետին

 

Օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացման

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

Գրանցման N _____ առ _________ 199 թ.

 


բանկի լրիվ անվանումը, հասցեն


ՀՎՀ համարը, պետական գրանցման համարը

Խնդրում է տրամադրել օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրեր.


թվերով
 հատ


բառերով
 հատ

_______________________________ համարների

Անդորրագրերը բաց թողնող աշխատակից

_________________
ստորագրությունը

______________
անունը, ազգանունը

Ստացավ
պաշտոնը, անունը, ազգանունը

N ___________ վստահագրով, առ ______ ___________ 199 թ.

Անձնագիր ___ N _______ տրված


Ստացա ____ ____________ 199 թ.

ՀՀ ՀՏ
Կ.Տ

_________________
ստորագրությունը

Ստացող կազմակերպության
Կ.Տ.

 

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ՀՀ Բանկի անվանումը Հասցեն Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Անդորրագրերի ձեռքբերման դիմումի գրանցման օրը և համարը Տրամադրվող անդորրագրերի համարները Անդորրագրերի քանակը Անդորրագրերի ստացման օրը
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

Ձև 5

 


ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

   
 □  մինչև 12 տարեկան երեխա

 ծննդյան վկայականի համարը
 
 □ տարանցիկ ուղևոր

 ավիատոմսի համարը
 
 □ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ

 ՀՀ ՆԳՆ վկայականի կամ դիվանագիտական վկայականի (տեղեկանքի) համարը
 
 □ դիվանագիտական անձնագրերով ՀՀ-ից մեկնող անձ

 դիվանագիտական անձնագրի համարը
 
 □ ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի աշխատակից կամ նրա ընտանիքի անդամ

 ՀՀ ՆԳՆ վկայականի կամ դիվանագիտական վկայականի (տեղեկանքի) համարը 
 
 □ ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, վարչապետի կամ ԱԳ նախարարի հրավերով ՀՀ այցելող պաշտոնական անձ կամ պատվիրակության անդամ

 Հրավիրող կողմը, տեղեկանքի համարը
 
____ __________ -ի 199 թ.

Կ. Տ.

_____________________
ուղևորի ստորագրությունը
_____________________
գրանցողի ստորագրությունը

 

 

 

Ձև 6

 


* - Ծանոթություն - Ձև 6-ը չի բերվում:

 

 

Ձև 7

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  00000

Տրվում է __________________________
երկիրը

քաղաքացի ________________________ -ին
անունը, ազգանունը

ծնված ____ ____________ -ի 19 ___ թ.

անձնագիր թ. ____________________

առ այն, որ նա, հանդիսանալով

 □  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված

 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ
 □  Հայաստանի Հանրապետությունում _________________________________ -ի
դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակից կամ նրա ընտանիքի անդամ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի համաձայն ազատված է օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումից:


ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏՆՕՐԵՆ
_________________
ստորագրությունը
________________
անունը, ազգանունը

______ _____________ -ի 199 թ.

Կ. Տ.

Ձև 8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


տվյալները ներկայացնող ավիաընկերության անվանումը
 կողմից

199-թվականի ____________ ամսվա ընթացքում ընդունված պետական տուրքի վճարման անդորրագրերի և արտոնության հավաստագրերի վերաբերյալ

Ընկերության կողմից գրանցվել են հանրապետությունից մեկնող ուղևորներ`


թվերով
 հատ


բառերով
 հատ

որոնցից ընդունվել են պետական տուրքի վճարման անդորրագրեր`


թվերով
 հատ


բառերով
 հատ

և լրացվել են արտոնության հավաստագրեր`


թվերով
 հատ


բառերով
 հատ


ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
_________________
ստորագրությունը
_________________
անունը, ազգանունը

______ _____________ -ի 199 թ.

Կ. Տ.