Համաձայնեցված է
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ֆինանսների նախարարության հետ
__________________ Տ. Դավթյան |
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ __________________ Գ. Խաչատրյան |
|
|
4 նոյեմբերի 2010 թ. թիվ 733-Ն |
29 հոկտեմբերի 2010 թ. N 16 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 42-րդ հոդվածի համաձայն`
1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
2) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունները դասակարգվում են 96.02 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է տղամարդկանց և կանանց մազերի լվացում, հարթեցում, կտրում, հարդարում, ներկում, գանգրացում, ուղղում և համանման ծառայություններ, սափրում և մորուքների հարթեցում, դեմքի մերսում, դիմահարդարում, ձեռնեղունգների ստածում, ոտների մատների հարդարում և այլն:
Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի 96.04 ծածկագրի 96.04.2 ենթադասը` ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը իր մեջ ներառում է` ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված այլ գործունեություն` արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և այլ ծառայություններ, իսկ բուժական մերսումը դասվում է 86.90 ծածկագրին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը, այդ թվում մերսման կաբինետների գործունեությունը, վարսավիրական ծառայությունների մատուցում չի համարվում և այդ գործունեության մասով Օրենքի դրույթները կիրառելի չեն:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|