ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 20,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից`
1) 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ավարտման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, 2010 թվականի երկրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) 19,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու համար` 2010 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնումները կիրականացվեն մրցակցային բանակցությունների ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2010 թ. հունիսի 7 Երևան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 669-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ. դրամ) | 
| 
 Անվանումը  | 
 Չափ-ման միա-վորը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)  | 
 Գնման ձևը  | 
 Պայմանագրերի  | ||
| 
 քա-նակը  | 
 գումարը (հազ. դրամ)  | 
 կնքման ժամկետը  | 
 կատարման վերջնա-ժամկետը  | |||
| 
 ՀՀ քաղաքաշինության նախարարություն  | 
 500.0  | 
 x  | 
 x  | 
 x  | ||
| 
 Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 500.0  | 
 x  | 
 x  | 
 x  | ||
| 
 ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ավարտման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում  | 
 դրամ  | 
 1.0  | 
 500.0  | 
 ՄԲԲ  | 
 հունիս  | 
 հուլիս  | 
| 
 ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու համար  | 
 դրամ  | 
 1.0  | 
 19,500.0  | 
 ՄԲԱ  | 
 հուլիս  | 
 սեպտեմբեր  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 669-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ. դրամ) | 
| 
 ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները  | |||||||||||
| 
 1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում  | |||||||||||
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Անվանումը`  | 
 Ոչ ֆինան-սական ցուցա-նիշներ  | 
 
  | 
 Ֆինանսա-  | 
 
  | ||||||
| 
 Ս002  | 
 ԵՊ 01  | ||||||||||
| 
 Չափորոշիչներ  | 
 I եռամսյակ  | 
 I կիսամյակ  | 
 9 ամիս  | 
 տարի  | 
 I եռամսյակ  | 
 I կիսամյակ  | 
 9 ամիս  | 
 տարի  | |||
| 
 Քանակական  | 
 1. Կազմակերպու-թյունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)  | 
 0  | 
 0  | 
 1  | 
 1  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 X  | ||
| 
 Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող   | 
 X  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 0.0  | 
 0.0  | 
 19,500.0  | 
 19,500.0  | |||
| 
 
  | |||||||||||
| 
 1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ  | |||||||||||
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Անվանումը  | 
 
  | |||||||||
| 
 Կ002  | 
 ԱՁ 01  | 
 Նկարագրություն՝  | 
 
  | ||||||||
| 
 Կրթական օբյեկտների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ  | |||||||||||
| 
 Քանակական  | 
 1. Կազմակերպու-թյունների թիվը, որտեղ կատարվում են   | 
 0.0  | 
 1.0  | 
 1.0  | 
 1.0  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 X  | ||
| 
 Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 0.0  | 
 950.0  | 
 950.0  | 
 950.0  | |||
| 
 Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`  | |||||||||||
| 
 Քանակական, որակական, ժամ-կետայնության և այլ չափորոշիչ-ների փոփոխության վրա  | 
 Համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին  | ||||||||||
| 
 Ծախսային արդյունավետու-թյան բարելավման վրա  | 
 Գործող կրթական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերն անհրաժեշտ է կապիտալ վերանորոգման համար, որպեսզի դրանք ապահովեն կրթական ծառայությունների մատուցումը` կրթական չափորոշիչներով սահմանված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներին համապատասխան  | ||||||||||
| 
 Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  | |||||||||||
| 
 Կիրառելի չէ  | |||||||||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | |||||||||||
| 
 Կրթական օբյեկտի հիմնանորոգված նոր շենքեր և մասնաշենքեր  | |||||||||||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|