Գլխավոր տեղեկություն
Համար
N 729
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.30/32(65)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 1998 թ. N 729
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 166 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 166 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սեփականատիրոջ կողմից հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ դիմումները տրվում են մարզպետներին` դիմումին կցելով հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթը:

Մարզպետները կազմում են գործ և այն սեփականատիրոջ դիմումի հետ միասին ուղարկում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում նշված հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարելու, այդ հողամասը պետական սեփականության հողերի շարքը դասելու և, անհրաժեշտության դեպքում, հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:

Հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է դրա պետական գրանցման պահից»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան