«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 1999 թվականի N 512
քաղ. Երևան
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ, ԾԱՂԿԱՇԵՆԻ ԵՎ ԿԱԼԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պաշտոնանկ անել Գեղարքունիքի մարզի Լճավանի գյուղական համայնքի ղեկավար Լյովա Խաչատրյանին, Վերին Շորժայի գյուղական համայնքի ղեկավար Արմեն Բարսեղյանին, Ծաղկաշենի գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Պապեյանին և Կալավանի գյուղական համայնքի ղեկավար Կամո Խոջոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի և Կալավանի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի և Կալավանի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 194710 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի և Կալավանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի ԵՎ Կալավանի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ այդ թվում` |
30000 |
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 8400 |
3. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
ընդամենը |
45400 | |
4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (4 x 45400 դրամ) |
181600 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (2497 ընտրող + 2497 x 0,05) x 5 դրամ |
13110 | |
Ընդամենը | 194710 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |