Գլխավոր տեղեկություն
Համար
N 371
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.1989-10.06.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.07.1989
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.1989
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.1999

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 1989 թ. N 371

Քաղ. Երևան

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.

1. Հաստատել երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու մասին կարգի ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

2. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, քաղաքներում շրջանային, գյուղական ու ավանային խորհուրդների գործկոմներին, արհմիությունների հանրապետական, շրջանային, քաղաքային կոմիտեներին` լայն բացատրական աշխատանք տանել երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին:

3. Բնակարանների բաշխման կարգը, սոցիալական արդարությունը և լայն հրապարակայնությունը պահպանելու համար անձնական պատասխանատվությունը կրում են ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների նախագահները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները և արհմիությունների կոմիտեների նախագահները:

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

հայկական ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

և ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

1989 Թ. ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 371 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


I. Երկրաշարժից տուժած բնակավայրերում բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը

 

1. Երկրաշարժից տուժած բնակավայրերում բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրագործվում է, որպես կանոն, մշտական բնակավայրի ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքներում շրջանային, գյուղական և ավանային խորհուրդների գործկոմներում:

2. Երկրաշարժից տուժած և բնակարանային ֆոնդ ունեցող ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատող քաղաքացիների հաշվառումը կատարվում է աշխատանքի վայրում, իսկ նրանց ցանկությամբ` նաև ըստ բնակության վայրի: Նրանց հետ հավասար հաշվառման են վերցվում այդ ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքը թողած քաղաքացիները, ինչպես նաև այդ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվներին անմիջականորեն սպասարկող հասարակական սննդի ձեռնարկությունների, բժշկական, կուլտուր-լուսավորական, մանկական-նախադպրոցական ու մյուս հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները:

Հանրապետությունից դուրս մշտական բնակության վայրերից հարկադրված հեռացած և երկրաշարժի գոտում վերականգնողական աշխատանքներին ներգրավված քաղաքացիները բնակարան հատկացնելու համար հաշվառման են վերցվում ընդհանուր հիմունքներով, իսկ Լենինական ու Կիրովական քաղաքներում` անկախ բնակության ժամկետներից: Նշված քաղաքացիներին բնակելի շենք տրվում է տվյալ բնակավայրում երկրաշարժից տուժած քաղաքացիներին բնակարանով ապահովելուց հետո.

3. Բնակարանի կարիքավոր են համարվում այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ ապրելու համար դարձել են ոչ պիտանի:

Բնակարանի կարիքավորների ցուցակները կազմելիս հաշվի են առնվում նաև ընտանիքի այն անդամները, որոնք երկրաշարժի գոտուց դուրս են եկել և ժամանակավոր բնակվում են ուրիշ բնակավայրերում:

4. Բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները տալիս են ըստ բնակության վայրի` ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործադիր կոմիտե կամ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային:

Դիմումի մեջ պետք է նշված լինի ընտանիքի անդամների, այդ թվում ժամանակավոր բացակայողների թիվը: Անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում է նաև տեղեկանք լրացուցիչ բնակտարածությունից օգտվելու իրավունքի մասին:

Դիմումները գրանցվում են N 1 հավելվածի համաձայն ձևի մատյանում:

5. Ըստ բնակության վայրի քաղաքացիների դիմումների հաշվառումը վարում է ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի բնակարանների հաշվառման ու բաշխման բաժինը (սեկտորը) կամ համապատասխան աշխատողը, իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի բնակարանային-կենցաղային հանձնաժողովը կամ այն աշխատողը, որի վրա դրված է այդ պարտականությունը:

6. Ըստ բնակության վայրի տրված բնակարանի դիմումը ստուգվում է համապատասխան ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործկոմին կից բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի կողմից, իսկ ըստ աշխատանքի վայրի տրված բնակարանի դիմումը` ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի բնակարանային-կենցաղային հանձնաժողովի կողմից: Ստուգման արդյունքներով կազմվում է N 2 հավելվածի համաձայն ձևի ակտ:

7. Քաղաքացիների բնակարանի դիմումները անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում ժողովրդական դեպուտատների համապատասխան խորհրդի գործկոմի նիստում կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի ու արհմիութենական կոմիտեի միացյալ նիստում (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում:

Ըստ բնակության վայրի քաղաքացիներին հաշվառման վերցնելը կատարվում է համապատասխան ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործկոմի կողմից, հաշվի առնելով բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի կարծիքը, իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի ու արհմիության կոմիտեի համատեղ որոշմամբ: Ընդունված որոշման մասին մեկշաբաթյա ժամկետում գրավոր հայտնվում է դիմողին: Որոշման հետ անհամաձայնության դեպքում քաղաքացիները կարող են այն բողոքարկել վերադաս մարմիններին:

Լայն հրապարակայնություն ապահովելու նպատակով հաստատված ցուցակները կախվում են տեսանելի տեղերում` բոլորին տեղեկացնելու համար:

8. Հաշվառման վերցված քաղաքացիների ընտանիքների կազմում կատարված փոփոխությունները հերթավորների ցուցակների մեջ են մտցվում սահմանված կարգով:

9. Հաշվառման վերցվածների ազգանունները մտցվում են բնակարանի կարիքավոր քաղաքացիների հաշվառման մատյանի մեջ (հավելված N 3), որը պետք է համարակալված, ժապավենավորված ու վավերացված լինի ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կնիքով և ղեկավարի ու արհմիության կոմիտեի նախագահի ստորագրություններով, իսկ ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործկոմում` գործկոմի կնիքով և նախագահի տեղակալի ստորագրությամբ: Հաշվառման մատյանը պահվում է որպես խիստ հաշվետվության փաստաթուղթ, դրանում ուղղումներ թույլ չեն տրվում:

10. Հաշվառման վերցված յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթեր: Փաստաթղթերի ցուցակը ստորագրում է հաշվառման վերցված քաղաքացին: Քաղաքացիների հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում նրանց ազգանունների դիմաց նշված համարների հետ:

11. Հաշվառման վերցված քաղաքացու մահվան դեպքում նրա փոխարեն հաշվառման է վերցվում նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը:

 

II. Քաղաքացիներին բնակարանի հատկացման կարգը երկրաշարժից տուժած վայրերում

 

12. Բնակարանը հատկացվում է հաստատված ցուցակներին համապատասխան:

13. Կառուցվող տներում բնակարանները քաղաքացիներին բաշխվում են մինչև բնակելի տան հարդարման աշխատանքներն սկսելը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց ցանկությամբ և իրենց հաշվին կատարել բարելավված հարդարում և տեղակայեն թանկ սարքավորումներ:

14. Բնակարանները բաշխելիս սոցիալական արդարությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով`

ա) ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքներում` շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործկոմներին կից, այդ գործկոմների որոշմամբ, ստեղծվում են բնակարանային խորհուրդների գծով հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործկոմի նախագահի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), արհմիութենական մարմնի նախագահը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), տեղական խորհրդի դեպուտատներ, բնակարանային մարմինների ու առողջապահական մարմինների, աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների ու այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բնակարանների հատկացման հարցերը լուծելիս հաշվի են առնվում նշված հանձնաժողովների առաջարկությունները.

բ) քաղաքացիներին բնակարան հատկացնելու մասին գործկոմների որոշումները հրապարակվում են տեղական մամուլում և հաղորդվում ռադիոյով ու հեռուստատեսությամբ:

15. Բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 41 հոդվածով սահմանված նորմաների սահմաններում, սակայն մեկ մարդուն յոթ ու կես քառակուսի մետրից ոչ պակաս բնակելի տարածություն:

Բնակելի տարածությունը հատկացվում է հետևյալ հաշվարկից` մեկսենյականոց բնակարանը` միևնույն սեռի կամ տարբեր սեռի մեկ-երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան իննը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին. երկու սենյականոց բնակարանը` իննը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին. երեք սենյականոց բնակարանը` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին և չորս սենյականոց բնակարանը` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:

Մեկից ավելի բնակարանի հատկացումն արգելվում է այն ընտանիքներին, որոնք բաղկացած են ութից պակաս մարդուց:

Ութ և ավելի մարդուց բաղկացած ընտանիքներին մեկից ավելի բնակարան հատկացնելու հարցը յուրաքանչյուր առանձին դեպքում լուծվում է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:

Ընտանիքին մեկից ավելի բնակարան հատկացնելիս հնարավորության դեպքում դրանք առանձնացվում են միևնույն մուտքում, միևնույն հարկում:

Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքներում) խորհուրդների գործադիր կոմիտեները, բացառիկ դեպքերում, առանձին ընտանիքների բնակելի տարածություն հատկացնելիս, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջնորդությամբ, կարող են շեղումներ թույլ տալ բնակելի տարածության հատկացման սահմանված նորմաներից:

Քաղաքացիների առանձին կատեգորիաների բնակելի տարածության նորմաներից ավելի լրացուցիչ բնակելի տարածություն հատկացվում է մեկ սենյականոց կամ տաս քառակուսի մետրի չափով: Որոշ խրոնիկական հիվանդությունների ծանր տեսակներով տառապող քաղաքացիներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնց այդ տարածությունն անհրաժեշտ է կատարած աշխատանքի պայմաններով ու բնույթով, լրացուցիչ բնակելի տարածության չափը կարող է մեծացվել:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան լրացուցիչ բնակելի տարածության հատկացման կարգն ու պայմանները և այն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաների ցանկը սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

16. Երկրաշարժից տուժած բնակավայրերում առաջին հերթին բնակարան հատկացվում է`

ա) այն ընտանիքներին, որտեղ երկրաշարժի հետևանքով կան զոհվածներ կամ հաշմանդամներ.

բ) երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին.

գ) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, զոհված կամ անհայտ կորած զինվորների (պարտիզանների) ընտանիքներին և սահմանված կարգով դրանց հավասարեցված անձանց.

դ) Խորհրդային Միության հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի հերոսներին, ինչպես նաև Փառքի, Աշխատանքային փառքի ու «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց.

ե) քաղաքացիական ու Հայրենական մեծ պատերազմների ժամանակաշրջանում և ԽՍՀՄ պաշտպանության մյուս մարտական օպերացիաների ժամանակ գործող բանակի կազմում եղած անձանց, քաղաքացիական ու Հայրենական մեծ պատերազմներին, ինչպես նաև ԽՍՀՄ պաշտպանության մարտական օպերացիաներին մասնակցած մյուս անձանց.

զ) պաշտոնաթող եղած կամ հաստիքների կրճատման, առողջական վիճակի կապակցությամբ կամ տարիքի պատճառով պահեստ արձակված զինծառայողներին.

է) աշխատանքի I և II խմբերի հաշմանդամներին ու զինծառայողների թվից I և II խմբերի հաշմանդամներին.

ը) ԽՍՀՄ առողջապահության մինիստրի 1983 թ. մարտի 28-ի N 330 հրամանով հաստատված ցուցակում թվարկված հիվանդություններով տառապող անձանց.

թ) այն անձանց ընտանիքներին, որոնք զոհվել են պետական կամ հասարակական պարտականություններ կատարելիս, մարդկային կյանք փրկելիս` ԽՍՀՄ քաղաքացու պարտք կատարելիս, սոցիալիստական սեփականության ու կարգուկանոն պաշտպանելիս կամ էլ արտադրության մեջ դժբախտ պատահարի պատճառով.

ժ) այն բանվորներին ու ծառայողներին, որոնք արտադրության ոլորտում բարեխիղճ աշխատել են տասնհինգ տարուց ոչ պակաս, իսկ աշխատանքի վնասակար պայմաններով աշխատանքներում, որոնց ցուցակը հաստատված է ՍՍՀՄ աշխպետկոմի ու ՀԱՄԿԽ-ի 1974 թ. հոկտեմբերի 25-ի N 298/П-22 որոշմամբ` տաս տարուց ոչ պակաս.

ի) այն մայրերին, որոնց շնորհված է «Հերոսուհի մայր» կոչումը և միայնակ մայրերին, ինչպես նաև այն անձանց, ովքեր որդեգրել (դուստրեգրել) են մեկ կամ ավելի երեխաներ պետական մանկական հիմնարկներից.

լ) այն ընտանիքներին, որտեղ ծնվել են երկվորյակներ.

խ) այն անձանց, ովքեր ԽՄԿԿ շարքերում են 50 և ավելի տարի, միութենական ու հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակառուներին:

Ընտանիքի այն անդամներին, որոնց վրա տարածվում է սույն կետի «գ» և «թ» ենթակետերի գործողությունը, դասվում են զոհվածի խնամքի տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ վճարվում  է կենսաթոշակ, ծնողները, նորից չամուսնացած ամուսինը, անկախ կենսաթոշակ ստանալուց, իրենց ընտանիքները չունեցող կամ իրենց ընտանիքներն ունեցող, սակայն մինչև չափահաս դառնալը հաշմանդամացած երեխաները, ինչպես նաև իրենց ընտանիքներն ունեցող երեխաները, որոնց երկու ծնողները զոհվել կամ անհայտ կորել են, կամ էլ ունեցել են մեկ ծնող, որը զոհվել կամ անհայտ կորել է:

Առաջնահերթ բնակելի շենք ստանալու իրավունքը տրվում է այն ընտանիքին, որի կազմի մեջ կա այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ այն բանից, թե ընտանիքի անդամներից ո՞վ է տվել դիմումը հաշվառման ընդունելու համար:

17. Բնակելի շենքի օրդերը տրվում է միայն այն դեպքում, երբ առկա է ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի հաստատած ակտը տունը շահագործման ընդունելու մասին:

Օրդերի հանձնումը իրականացվում է սահմանված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Ե
ՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ Խ
ՍՀ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ
ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

 ___________________________________________________________________________________

(ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործկոմի, ձեռնարկության,

 ___________________________________________________________________________________

հիմնարկի ու կազմակերպության անվանումը)

 

Ազգանուն, անուն,

հայրանուն

Հասցեն

Դիմումն ստացվելու

դատան

Ծանոթություններ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
Ե
ՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ Խ
ՍՀ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ
ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

Ա Կ Տ

___________________________________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Ժամանակավոր բնակության տեղը

________________________________________________

(հասցեն)

 

1. Հանձնաժողովը կազմված ________________________________ հոգուց

«__ __» 1989 թ. ստուգեց բնակարանային պայմանները և պարզեց

ա) ժամանակավորապես զբաղեցրած շենքի նկարագրությունը

__________________________________________________

բ) բնակտարածությունը, որտեղ ժամանակավորապես բնակվում է քաղաքացին, ում այն պատկանում է և հասցեն

_____________________________________________________

գ) տվյալ շենքում ժամանակավորապես բնակվող ընտանիքի կազմը

 

Ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը

Վարձակալի հետ ազգակցական կապը

Երբվանի՞ց է բնակվում տվյալ բնակավայրում

 

2. Ստուգման ընթացքում դիմողի ընտանիքի մասին հայտնաբերված լրացուցիչ տեղեկությունները

___________________________________________________

(երկրաշարժի հետևանքով փլված կամ բնակության համար

___________________________________________________

ոչ պիտանի դարձած բնակարանի, զոհվածների կամ հաշմանդամ

___________________________________________________

դարձած ընտանիքի անդամների մասին և այլն)

 

3. Հանձնաժողովի եզրակացությունը __________________

__________________________________________________

 

Հանձնաժողովի անդամների ստորագրությունները

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
Ե
ՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ Խ
ՍՀ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ
ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

___________________________________________________________________________________

(ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի,

___________________________________________________________________________________

ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության անվանումը)

 

Ազգանունը, անունը, հայրանունը

Տվյալ բնակա-վայրում բնակվելու կամ աշխատելու ժամկետը

Տվյալ ձեռնարկու-թյունում, հիմնարկում, կազմակեր-պությունում աշխատանքի ստաժը

Ընտանիքի կազմը

Ժամանա-կավոր զբաղեցրած բնակելի տարածության նկարագրու-թյունը

Հաշվառման վերցնելու մասին որոշման համարն ու դատան

Նշումներ բնակելի տարածություն հատկացնելու մասին

Ծանոթու-թյուններ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.1999, N 432 10.06.1999, N 371
18.04.1995, N 215 ---------
23.02.1990, N 90 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան