Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.15/27(379)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010

Համաձայնեցված է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ֆինանսների նախարարության հետ

__________________ Տ. Դավթյան

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի նախագահ

__________________ Գ. Խաչատրյան

 

4 նոյեմբերի 2010 թ. թիվ 732-Ն

29 հոկտեմբերի 2010 թ. N 17

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պաշտոնապես պարզաբանում եմ.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով»:

Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձի փոխարեն ավելացված արժեքի հարկի պարտավորությունը կրած համարելու համար անհրաժեշտ և բավարար պայման է համարվում.

ա) անձի կողմից հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի 13-րդ` «ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն» տողում (կետում) պարտավորության մեծության արտացոլումը.

բ) ԱԱՀ վճարող չհամարվող անձի կողմից ԱԱՀ-ի պարտավորության գումարի վճարումը պետական բյուջե, եթե այդ անձի կողմից հարկային մարմին ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել:

Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` «օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում, որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի` հարկ վճարողի հաշվառման համար և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում), նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են դուրս գրված մատակարարի կողմից»:

Օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային հաշիվ դուրս է գրվում ԱԱՀ վճարողների կողմից, եթե ԱԱՀ վճարողը իրավունք ունի օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվանցել տվյալ ձեռքբերման մասով դուրսգրվելիք հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կամ դրա մի մասը: Օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան դուրս գրված հարկային հաշվում նշված` ապրանքների և (կամ) ծառայությունների ընդհանուր արժեքը արտացոլվում է (ներառվում է) ԱԱՀ-ի հաշվարկի 16 տողի (կետի) Ա` «ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների արժեք» վանդակում, իսկ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը` 16 տողի (կետի) Բ` «ԱԱՀ-ի դեբետ» վանդակում:

Օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան դուրսգրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը հաշվանցելիս հաշվի են առնվում օրենքի 23-րդ, 24.1-րդ, 26-րդ, 27-րդ և 43.1-րդ հոդվածների դրույթները: