Գլխավոր տեղեկություն
Համար
N 612
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի N 612
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԶԵՂՉՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունները (ցանկը կցվում է) ազատել`

ա) 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահութահարկի և եկամտահարկի գծով հաշվարկված ու չվճարված (չգանձված) տույժերից.

բ) մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկությունները (ցանկը կցվում է) նշված զեղչի հետ կապված` 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) շահութահարկից, ինչպես նաև տուգանքներից:

2. Սահմանել, որ մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին տրամադրված զեղչի գումարները եկամտահարկով հարկվող եկամուտների մեջ չեն մտցվում:

Մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը այդ մասով հաշվարկված և գանձված եկամտահարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրող ձեռնարկություններ`

 

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
2. «Երևանի ՋԷԿ» ՊՁ
3. «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ
4. «Վանաձորի ՋԷԿ» ՊՁ
5. Հիդրոկայանների «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ
5.1. «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի շահագործման» ԴՁ
6. «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՁ
7. Էլեկտրական էներգիա արտադրող փոքր ՀԷԿ-եր`
Այրումի ՀԷԿ (սեփականաշնորհված)
Գյումրիի ՀԷԿ (սեփականաշնորհված)
«Ողջի-2» ՀԷԿ (սեփականաշնորհված)
«Ողջի-3» ՀԷԿ (սեփականաշնորհված)
Արենիի ՀԷԿ (սեփականաշնորհված)
Ազատեկի ՀԷԿ (սեփականաշնորհվող)
Ջերմուկի ՀԷԿ (վարձակալված)
Արմավիրի ՀԷԿ (վարձակալված)
Ագարակի ՀԷԿ (վարձակալված)
Մարտունու ՀԷԿ (սեփականաշնորհված)

              

II. Էլեկտրական և ջերմային էներգիա տեղափոխող ձեռնարկություններ`

 

1. «Հայէներգո» ՊՁ
1.1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ԴՁ
2. «Ջերմային ցանցեր» ՊՁ
2.1. «Գյումրիի շրջանային ջերմային կայան N 2» ԴՁ

 

III. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններ`

 

1. «Երևանի էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
2. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
3. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
4. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
5. «Արարատյան մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
6. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
7. «Արմավիրի քաղաքային էլեկտրացանց» ՊՁ
8. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի Մեծամորի էլեկտրացանց» ԴՁ
9. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
10. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
11. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
12. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ
13. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

         

IV. Բնական գազ ներկրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկություններ`

 

1. «Հայգազարդ» ՊԿ և դրա գազիֆիկացման և գազամատակարարման դուստր ձեռնարկություններ
2. «Հայգազ» ՊՁ 
3. «Հայտրանսգազ» ՊՁ
4. «Հայթուրթրեյդ» ՊՁ

  

V. Էներգահամակարգն սպասարկող ձեռնարկություններ`

 

1. «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի «Որոտան» ԴՁ
2. «Հայէներգացանցշին» ՊՁ
3. «Հրազդանի ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» ՊՁ
4. «Արփա-Սևան» ՓԲԸ
5. «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ
6. «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ
7. «Էներգաբետոն» ՎՁ
8. «Հայէներգանորոգում» ՊՁ
9. «Շինվերանորոգում» ՊՁ
10. «Ռազմականացված պահպանություն» ՊՁ
11. «Մարմարիկ» ՊՁ
12. «Հիդրոկայանների Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ-ի «Նյութատեխնիկական մատակարարման» ԴՁ
13. «Հայէներգո» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`
13.1. «Հայէներգակապ» ԴՁ
13.2. «Հայէներգամատ» ԴՁ
14. «Հայգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`
14.1. «Հայգազշին» ԴՁ
14.2. «Հակակոր» ԴՁ
14.3. «Ավտոգազ» ԴՁ
14.4. «Գազասարքավորումների փորձարարական արտադրություն» ԴՁ
15. «Հայտրանսգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`
15.1. «Տրանսգազշին» ԴՁ
15.2. «Շինանյութերի արտադրության և շինարարական աշխատանքների» ԴՁ
15.3. «Հեղուկ գազի ռեգազիֆիկացման և իրացման» ԴՁ
15.4.  «Նյութատեխնիկական մատակարարման և կոմպլեկտավորման» ԴՁ