Գլխավոր տեղեկություն
Համար
N 447
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.1999-16.11.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.07.16/19(85)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.1999

040.0453.03.07.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

29 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1999 թվականի N 447
քաղ. Երևան 

 

ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Ցյուրիխի շվեյցարական պրոֆեսիոնալ բալետի դպրոցի սովորողներ Դավիթ Կարապետյանի և Տիգրան Միքայելյանի ընդունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով արվեստի մի շարք անվանի գործիչների ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դավիթ Կարապետյանին (ծնվ. 1981 թ.) և Տիգրան Միքայելյանին (ծնվ. 1980 թ.) տարեկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.11.2000, N 742 16.11.2000, N 447
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան