Գլխավոր տեղեկություն
Համար
N 415
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.27/54(644)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 1998 թվականի N 415
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամսյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում Գ. Պողպատյանի և Հ. Քոչինյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար Ա. Վարդանյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան