«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1999 թվականի N 422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 45 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով վարկերի ստացման, բաշխման և սպասարկման մասին» N 45 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 21-ի N 185 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
գ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն վարկերի սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, իսկ բանկային սպասարկումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |