Գլխավոր տեղեկություն
Համար
N 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.24/16(471)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Վավերացման ամսաթից
05.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 1998 թվականի N 49
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համայնքների ղեկավարների, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման հավելվածում նշված համայնքների գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման և ընդունման գործընթացը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 5-ի N 49 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ

 

1. Որոշման N 1 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

ա) Աշտարակի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«մանկական գեղարվեստի դպրոց» տողից հետո լրացնել «ակադեմիկոս Նորայր Սիսակյանի անվան տուն-թանգարան» տողով.

«վարչական շենքեր» տողից հետո լրացնել «նախկին շրջանային խորհրդի վարչական շենք» տողով.

բ) Օշականի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «NN 1, 2 նախադպրոցական հիմնարկներ» տողը փոխարինել «NN1, 2, 3 նախադպրոցական հիմնարկներ» տողով.

գ) Ծաղկահովտի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «վարչական շենքեր» տողից հետո լրացնել «Արագածի նախկին շրջանային խորհրդի գործկոմի 4 հարկանի շենք» տողով.

դ) Թալինի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «վարչական շենքեր» տողից հետո լրացնել «նախկին շրջանային խորհրդի գործկոմի 3 հարկանի շենք», «հին 2 հարկանի շենք», «նախկին կոմկուսի շրջկոմի շենք» տողերով.

ե) Ապարանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «վարչական շենքեր» տողից հետո լրացնել «նախկին շրջանային խորհրդի գործկոմի 3 հարկանի շենք» տողով.

զ) Քուչակի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գրադարան» տողից հետո լրացնել «մարզադպրոց» տողով.

է) Երնջատափի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գրադարան» տողից հետո լրացնել «նախկին շրջանային խորհրդին հանձնված «Պոլիմեր» ՊՁ-ի 2 բնակելի շենք» տողով:

2. Որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) Արտաշատի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «արհեստական լճեր» տողից հետո լրացնել «N 55 մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի հանրակացարանի մասնաշենք» տողով.

բ) Դալարի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «ակումբ» տողը փոխարինել «մշակույթի տուն» տողով.

գ) Հովտաշենի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «ակումբ» տողը փոխարինել «մշակույթի տուն» տողով.

դ) Քաղցրաշենի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «նախադպրոցական հիմնարկ» տողից հետո լրացնել «մարզադպրոց» տողով.

ե) Դիմիտրովի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «ակումբ» տողը փոխարինել «մշակույթի տուն» տողով.

զ) Արարատի քաղաքային համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում`

«NN 1, 2, 3, 4 նախադպրոցական հիմնարկներ» տողից հետո լրացնել «Օլիմպիոս» և N 1 մշակույթի տներ» ու «պատկերասրահ» տողերը.

հանել «կենտրոնացված գրադարանային համակարգի կենտրոնական գրադարան» տողը.

է) Վեդու համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«շրջանային մշակույթի տուն» տողից հետո լրացնել «մարզադպրոց», «կենտրոնացված գրադարանային համակարգի կենտրոնական գրադարան» և «քաղաքային գրադարան» տողերով.

«անավարտ շենքեր և շինություններ» տողից հետո լրացնել «մշակույթի պալատի անավարտ շենք» տողով.

«հուշահամալիր» տողից հետո լրացնել «նախկին հեռակա դպրոցի շենք» և «գյուղվարչության նախկին շենք» տողերով.

ը) Ավշարի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գրադարան» տողից հետո լրացնել «ուսուցչի տուն» տողով.

թ) Արարատի գյուղական համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «նախադպրոցական հիմնարկ» տողից հետո լրացնել «մարզադպրոց» տողով.

ժ) Արմաշի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «հանգստի գոտի» տողից հետո լրացնել «հիվանդանոցի նախկին շենք», «բուժարանի շենք» և «թանգարանի շենք» տողերով.

ժա) Լուսաշողի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մշակույթի տուն» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

ժբ) Նոր ուղի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից հետո լրացնել «գրադարան» տողով.

ժգ) Վարդաշատի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից հետո լրացնել «գրադարան» տողով.

ժդ) Լանջառի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից հետո լրացնել «գրադարան» տողով.

ժե) Դաշտաքարի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից հետո լրացնել «գրադարան» տողով.

ժզ) Տափերականի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «նախադպրոցական հիմնարկ» տողից հետո լրացնել «մարզադպրոց» և «մշակույթի տուն» տողերով.

ժէ) Սիսավանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«նախադպրոցական հիմնարկ» տողից հետո լրացնել «մշակույթի տուն» տողով.

«պահեստներ» տողից հետո լրացնել «ուսուցչի տուն» տողով.

ժը) Մասիսի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «արհեստական լճեր» տողից հետո լրացնել «նախկին շրջխորհրդի արդյունաբերական հանգույցի շահագործման արտադրական վարչություն» տողով.

ժթ) Հայանիստի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «լցավորման կայան» տողով:

3. Որոշման N 3 հավելվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) Արմավիրի (Հոկտեմբերյան) համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում`

«շրջանային մշակույթի տուն» տողից հետո լրացնել «Սարդարապատ» մշակույթի տուն» տողը.

հանել «մանկական գեղարվեստի դպրոց» տողը.

բ) Նորապատի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «սոցիալ-կենցաղային նշանակության այլ շենքեր և շինություններ» տողից հետո լրացնել «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողով.

գ) Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «NN 1, 2 քաղաքային մշակույթի տներ» տողից հետո լրացնել «ակումբ» տողով.

դ) Փարաքարի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «մշակույթի տուն» տողը փոխարինել «NN 1, 2 մշակույթի տներ» տողով.

ե) Շահումյանի թռչնաֆաբրիկայի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով:

4. Որոշման N 4 հավելվածում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) Սևանի (քաղ. Սևան) համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «շրջանային մշակույթի տուն» տողից հետո լրացնել «NN 1, 2 ակումբներ» տողով.

բ) Լճաշենի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «մարզադպրոց» տողը.

գ) Տորֆավանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «NN 1, 2, 3 ակումբներ» տողը փոխարինել «NN 1, 2 ակումբներ» տողով, որից հետո լրացնել «գրադարան» տողը.

դ) Մարտունու համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «սոցիալ-կենցաղային նշանակության այլ շենքեր և շինություններ» տողից հետո լրացնել «Մարտունու նախկին շրջգործկոմի վարչական 4 հարկանի շենք» տողով:

5. Որոշման N 5 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) Վանաձորի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «տիկնիկային թատրոն» տողից հետո լրացնել «համալիր մանկապատանեկան մարզադպրոց» տողով.

բ) Գուգարքի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մանկական գրադարան» տողից հետո լրացնել «երաժշտական դպրոց» տողով.

գ) Դեբետի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

դ) Սպիտակի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գերեզմանատուն» տողից հետո լրացնել «NN 1, 2 հին գերեզմանատներ» և «գերմանացի գերիների գերեզմանատուն» տողերով.

ե) Կաթնաջրի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մշակույթի տուն» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

զ) Տաշիրի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մարզադպրոց» տողից հետո լրացնել «թանգարան» տողով.

է) Կաթնառատի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ» տողից հետո լրացնել «բաղնիք» տողով.

ը) Մեդովկայի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում`

«մշակույթի տուն» տողից հետո լրացնել «ակումբ» տողը.

«գրադարան» տողը փոխարինել «NN 1, 2 գրադարաններ» տողով.

թ) Պետրովկայի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

ժ) Ստեփանավանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից հետո լրացնել «մարզադպրոց» տողով.

ժա) Վարդաբլուրի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

ժբ) Գարգառի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «եկեղեցի» տողը.

ժգ) Ամրակցի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «նախադպրոցական հիմնարկ» տողը փոխարինել «NN 1, 2 նախադպրոցական հիմնարկներ» տողով.

ժդ) Շամլուղի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «քաղաքային ակումբ» տողից հետո լրացնել «ակումբ» տողով.

ժե) Հագվիի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ակումբ» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

ժզ) Օձունի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում «NN 1, 2 գրադարաններ» տողը փոխարինել «NN 1, 2, 3 գրադարաններ» տողով.

ժէ) Ծաթերի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մշակույթի տուն» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

ժը) Հաղպատի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գրադարան» տողից հետո լրացնել «սոցիալ-դեմոկրատական կազմակերպության պատմության թանգարան» տողով.

ժթ) Մղարթի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մշակույթի տուն» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

ի) հավելվածը լրացնել «Նեղոց» համայնքով ու դրա ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի հետևյալ ցանկով`

«Նեղոց գրադարան
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ»:

6. Որոշման N 6 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

ա) Հրազդանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգ» տողից հետո լրացնել «նախկին շրջանային և քաղաքային խորհուրդների վարչական շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերը», «ինֆորմատիկայի ուսուցման տարածքային կենտրոն» տողերով.

բ) Չարենցավանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «մշակույթի տուն» և «քաղաքապետարանին հանձնված «Հաստոցաշինական գործարան» ՓԲԸ-ի «Ոսկե գետակ» պանսիոնատ» տողերը.

գ) Արզականի համայնքից հետո հավելվածը լրացնել «Ջրառատ» համայնքով ու դրա ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի հետևյալ ցանկով`

«Ջրառատ

նախադպրոցական հիմնարկ
գրադարան
սոցիալ-կենցաղային նշանակության այլ շենքեր և շինություններ
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգ
վարչական շենք
սիլոսի և սենաժի հորեր
պահեստ
ներհամայնքային նշանակության փողոցներ
ներհամայնքային նշանակության ճանապարհներ
գերեզմանատուն
պատգամավորների նախկին գյուղական խորհրդի գործկոմին
պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք».


  դ) Նոր Հաճնի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մարզադպրոց» տողից հետո լրացնել «Կիլիկիայի հայերի պատմության թանգարան» տողով:

7. Որոշման N 7 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումները`

ա) Գյումրիի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«քաղաքապետարանին հանձնված NN 41, 59, 61 գերատեսչական նախադպրոցական հիմնարկներ» տողից հետո լրացնել «Մշակույթ» ստեղծագործական կենտրոն» և «NN 1, 2, 3, 4, 5 մշակույթի տներ» տողերով,

«կենտրոնական զբոսայգի» տողից հետո լրացնել «Կումայրի» արգելոց-թանգարան» տողով.

բ) Ախուրյանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «շրջանային մշակույթի տուն» տողից հետո լրացնել «կենտրոնացված գրադարանային համակարգի կենտրոնական գրադարան» տողով.

գ) Ազատանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «Ազատանի ջրամբար» և «փայտաշեն հյուրանոց» տողերով.

դ) Երազգավորսի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գրադարան» տողից հետո լրացնել «երաժշտական դպրոց» տողով.

ե) Մայիսյանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «միջշրջանային ագրոքիմիական լաբորատորիայի շենք» տողով.

զ) Հացիկի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «գյուղատնտեսական տեխնիկումի նորոգման արհեստանոց, լցավորման կայան, պահեստի շենք և գյուղատնտեսական մեքենաներ (բացառությամբ տեխնիկումի բնականոն ուսումնաարտադրական գործունեությունն ապահովող սարքավորումների և գյուղատնտեսական մեքենաների)» տողով.

է) Մեծ Սարիարի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողից հետո լրացնել «26 կիսակառույց բնակելի շենք» տողով.

ը) Մարալիկի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «շրջանային մշակույթի տուն» տողից հետո լրացնել «NN 1, 2, 3 ակումբներ» տողով.

թ) Սարատակի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջ» տողից հետո լրացնել «կովանոց` 200 գլխի համար» տողով.

ժ) Ցողամարգի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը լրացնել «խոզի մսի արտադրության ձեռնարկության արտադրական շենքեր և գյուղատնտեսական մեքենաներ» տողով:

8. Որոշման N 8 հավելվածում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) Կապանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 նախադպրոցական հիմնարկներ» տողից հետո լրացնել «Կապանի ԼՀԿ-ի նախադպրոցական հիմնարկ» տողով.

«մարմնամարզության մարզադպրոց» տողից հետո լրացնել «Կապանի ԼՀԿ-ի փակ լողավազան» տողով.

բ) Քաջարանի քաղաքային համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը.

«զբոսայգիներ» տողից հետո լրացնել «լքված բնակելի տներ» տողով.

«ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «ավտոկայանի շենք» և «շուկայատիպ կառույցներ» տողերով.

գ) Արծվանիկի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջ» տողից հետո լրացնել «լքված բնակելի տներ» տողով.

դ) Նորաշենիկի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «կենտրոնական տեղամասային ակումբ» և «վարչական շենք» տողերը.

ե) համայնքի անվանման սյունակում «Առաջաձոր» բառը փոխարինել «Անտառաշատ» բառով, իսկ «Անտառաշատ» բառը` «Առաջաձոր» բառով.

զ) Անտառաշատի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

է) Ձորաստանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

ը) Օխտարի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

թ) ցանկից հանել «Ղարատղա» համայնքն ու դրա ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը.

ժ) Չափնիի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «ներհամայնքային կամուրջներ» տողը.

ժա) Ներքին Խոտանանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

ժբ) Աղվանիի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

ժգ) Ագարակի գյուղական համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում`

«ներհամայնքային նշանակության ճանապարհներ» տողից հետո լրացնել «դպրոցի հին շենք» տողը.

հանել «վարչական շենք» տողը.

ժդ) Վերին Գյոդակլուի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ջերմոց» տողից հետո լրացնել «նախադպրոցական հիմնարկի անավարտ շենք» տողով.

ժե) Ներքին Հանդի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում`

«ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգ» տողից հետո լրացնել «խոտի ծածկ» տողը.

հանել «վարչական շենք» տողը.

ժզ) Լեռնաձորի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «նախկին կենցաղի տուն» և «փայտյա տնակ» տողերը.

ժէ) Վանեքի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

ժը) Վանեքի համայնքից հետո հավելվածը լրացնել «Քաջարան» համայնքով ու դրա ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի հետևյալ ցանկով`

«Քաջարան

ակումբ
գրադարան
հուշարձան
վարչական շենք
անասնագոմ
ներհամայնքային փողոցներ և հրապարակ
ներհամայնքային նշանակության ճանապարհներ
գերեզմանատուն
պատգամավորների նախկին գյուղխորհրդի գործկոմին
պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք».


 ժթ) Քաջարանի համայնքից հետո հավելվածը լրացնել «Փայահան» համայնքով և դրա ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի հետևյալ ցանկով`

«Փայահան

լքված բնակելի տներ
ներհամայնքային փողոցներ և հրապարակ
գերեզմանատուն».


  ի) Գորիսի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «ջրաղաց» և «հասարակական զուգարաններ» տողերով.

իա) Խոտի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ճանապարհներ» տողից հետո լրացնել «նախադպրոցական հիմնարկի անավարտ շինություն» և «բուժկետի անավարտ շինություն» տողերով.

իբ) Քարաշենի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողը.

իգ) Հարթաշենի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ճանապարհներ» տողից հետո լրացնել «ճաշարանի շենք», «խանութի շենք» և «ալրաղաց» տողերով

 իդ) Մեղրու համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«ակումբ» տողից հետո լրացնել «Փոքր թաղ» ակումբի շենք» տողով,

«ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգ» տողից հետո լրացնել «Մեղրու խճաքարերի գործարանի ոռոգման ջրատար» տողով,

«ավտոմեքենաների կայանատեղ» տողից հետո լրացնել «նախկին շրջխորհրդի գործկոմի ավտոտնակներ» տողով,

«ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «նախկին նախադպրոցական հիմնարկի շենք» տողով.

իե) Ագարակի քաղաքային համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«NN 1, 2, 3 նախադպրոցական հիմնարկներ» տողից հետո լրացնել «մշակույթի պալատ» և «մարզադաշտ» տողերով,

«պահեստներ» տողից հետո լրացնել «լքված բնակելի շենքեր» տողով.

իզ) Վարդանիձորի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

իէ) Սիսիանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «անասնագոմ», «անավարտ բնակելի շենքեր» և «լցավորման կայան» տողերով.

իը) Սալվարդի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

իթ) Սառնակունքի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «անավարտ բնակելի շենքեր» տողով.

լ) Ույծի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «լքված բնակելի տներ» տողը.

լա) Վաղատինի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «լքված բնակելի տներ» տողից հետո լրացնել «այգեպանի տնակ» տողով.

լբ) Նորավանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը`

«մշակույթի տուն» տողից հետո լրացնել «ակումբի շենք» տողով,

«ներհամայնքային կամուրջ» տողից հետո լրացնել «անավարտ բնակելի շենքեր» տողով.

լգ) Բռնակոթի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկում`

«ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «ալրաղացին կից շինություններ» տողը.

հանել «թատրոն» տողը.

լդ) Աղիտուի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

լե) Որոտանի (Սիսիանի շրջ.) համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային կամուրջներ» տողից հետո լրացնել «առողջարանի անավարտ շինություն» տողով.

լզ) Ծղուկի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ճանապարհներ» տողից հետո լրացնել «անասնապահի տուն» տողով.

լէ) Արևիսի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

լը) Թանահատի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «վարչական շենք» տողը.

լթ) Լորի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկից հանել «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողը:

9. Որոշման N 10 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում կատարել հետևյալ լրացումները`

ա) Իջևանի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «լցավորման կայան» տողից հետո լրացնել «N 69 մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի լվացքատուն» տողով.

բ) Գետահովտի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «նախադպրոցական հիմնարկ» տողից հետո լրացնել «բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզահամալիր» տողով.

գ) Վազաշենի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մշակույթի տուն» տողից առաջ լրացնել «նախադպրոցական հիմնարկ» տողով.

դ) Ազատամուտի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «նախադպրոցական հիմնարկ» տողից հետո լրացնել «մշակույթի տուն» տողով.

ե) Թեղուտի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գրադարան» տողից առաջ լրացնել «մշակույթի տուն» տողով.

զ) Բագրատաշենի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «NN 1, 2 նախադպրոցական հիմնարկներ» տողից հետո լրացնել «մշակույթի տուն» տողով.

է) Բերդի համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «մանկական գեղարվեստի դպրոց» տողից հետո լրացնել «թանգարան» տողով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան


            
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան