«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 1997 թվականի N 573
քաղ. Երևան
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 301 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց չթույլատրվող աշխատանքների ցանկը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց չթույլատրվող աշխատանքների
Փոխպատվաստում (տրանսպլանտացիա)
Արյան փոխներարկում
Արյունատարրալուծում (հեմոդիալիզ)
Անզգայացում և վերակենդանացում
Ընդհանուր վիրաբուժություն
Սիրտ-անոթային և թոքային վիրաբուժություն
Քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժություն
Նյարդավիրաբուժություն
Մանկաբարձություն և գինեկոլոգիա
Այրվածքաբուժություն
Ակնաբուժություն
Ատամնաբուժություն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|