Գլխավոր տեղեկություն
Համար
N 528
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.03/27
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1997 թվականի N 528
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ N 14 ՇԵՆՔԸ ԵՎ ՇԵՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինության տակ գտնվող Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 14 շենքը, շենքի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հարակից հողամասը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը անհատույց սեփականության իրավունքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը որպես դիվանագիտական ներկայացուցչության շենք հատկացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել նշված շենքի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հարակից հողամասի սահմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան