«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1997 թվականի N 528
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ N 14 ՇԵՆՔԸ ԵՎ ՇԵՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինության տակ գտնվող Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 14 շենքը, շենքի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հարակից հողամասը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը անհատույց սեփականության իրավունքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը որպես դիվանագիտական ներկայացուցչության շենք հատկացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել նշված շենքի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հարակից հողամասի սահմանները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |