«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության Նախագահի
պաշտոնակատար Ռ. Քոչարյան
6 փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 1998 թվականի N 63
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 568 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտների հաստատման մասին» N 568 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը
ա) որոշմամբ հաստատված ստանդարտներից հանել 6-րդ կետը.
բ) ստանդարտները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր III բաժնով.
«III. Արժեթղթերի պատրաստմանը ներկայացվող պահանջները
15. Արժեթղթերի ձևաթղթերի (բլանկներ) պատրաստման համար օգտագործվող թուղթը
Արժեթղթերի ձևաթղթերը պետք է պատրաստված լինեն 80-120 գ/մ2 զանգված ունեցող թղթից, ունենան ջրանիշ և A4 կամ A5 չափսեր:
Արժեկտրոնային արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան A4+A5 կամ A4+1/2A4 կամ A5+1/2A5 չափերը:
Թղթի բաղադրությունը (կազմը) պետք է պարունակի բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, որոնց քանակը կախված է արժեթղթերի շրջանառության մեջ գտնվելու ժամկետից:
Մեկ տարուց պակաս գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը պետք է պարունակեն 10-25 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, իսկ մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը` 25-50 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ:
16. Արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման համար օգտագործվող ներկերը
Արժեթղթերի ձևաթղթերը պետք է տպագրվեն պոլիգրաֆիական ներկերով, որոնց գունագեղական առանձնահատկությունները դժվարացնում են դրանց վերարտադրումը հայտնի լուսանկարչական և վերարտագրության (ռեպրոգրաֆիական) մեթոդներով: Արժեթղթերի ձևաթղթերի տպագրության համար կարող են օգտագործվել հատուկ ներկեր, որոնց ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո ունեն տեսանելի լուսարձակում:
17. Արժեթղթերի ձևաթղթերի տպագրության եղանակները
Արժեթղթերի ձևաթղթերի (այդ թվում` նաև կիսապատրաստվածքների լրատպագրման) համար կարող են կիրառվել հետևյալ տպագրական եղանակները`
ա) օֆսետային,
բ) մետաղաբանական (մետալոգրաֆիական),
գ) ուռուցիկ,
դ) բարձր,
ե) օրլովյան:
Յուրաքանչյուր ձևաթուղթ պետք է պատրաստված լինի երկուսից ոչ պակաս տպագրական եղանակով:
18. Արժեթղթերի ձևաթղթերի պաշտպանվածությունը
Արժեթղթերի ձևաթղթերն իրենց արտաքին տեսքով պետք է ունենան ամենաքիչը երեք գիլիոշիրային տարրեր, որոնցից մեկն ունի գծերի պոզիտիվ, իսկ մյուսները` նեգատիվ օգտագործում:
Խորքային (ֆոնային) ցանցերի գունավոր գամման արժեթղթերը պետք է պաշտպանի ֆոտոբաժանումից:
Արժեթղթերի ձևաթղթերի խորքային ցանցերի տպագրությունը համարվում է պարտադիր, անկախ այն բանից` արժեթղթեր պատրաստող կազմակերպությունը դրանք պատրաստում է ամբողջությամբ, թե կիսապատրաստվածք ձևաթղթերը լրացնելու միջոցով: Բացառություն են կազմում կիսապատրաստվածքների եզրերը, որոնք ունեն խորքային ցանց:
Խորքային ցանցերն իրենց չափային բնութագրերով և գույներով չպետք է կրկնօրինակվեն և արտատպվեն:
Միկրոտեքստի տպագրությունը համարվում է պարտադիր, որը կատարվում է օֆսետային եղանակով. պոզիտիվ օգտագործման դեպքում այն պետք է ունենա 200-250 միկրոն, իսկ նեգատիվ օգտագործման դեպքում` 250-300 միկրոն տպատառի (շրիֆտ) բարձրություն:
Յուրաքանչյուր թողարկողի համար արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան անհատական դիզայն: Արժեթղթերի ձևաթղթերի միասնականացված (ունիֆիկացված) կիսապատրաստվածքների օգտագործման դեպքում դրանց անհատականացումն ապահովվում է տեքստային բովանդակությամբ, համարակալմամբ, քիմիական պաշտպանվածության տարրերով կամ անհատական գիլիոշիրային տարրերի օգտագործմամբ»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |