Գլխավոր տեղեկություն
Համար
N 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
05.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 1998 թվականի N 57
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

I. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով գործառնական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`

1. Ավելացնել հատկացումները`

ա) 1-ին խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գծով 18600,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի N 541 որոշման.

բ) 1-ին խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով 34028,7 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 8-ի N 433 որոշման.

գ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գծով` 5457,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

դ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գծով` 2028,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

ե) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի գծով` 5125,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

զ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական ապահովության վճարների գծով` 16000,0 հազ. դրամով.

է) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների բարեկարգման ծախսերի փոխհատուցման վճարների գծով` 23924,0 հազ. դրամով.

ը) 6-րդ խմբի 05 ենթախմբում` բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի միանվագ դրամական փոխհատուցման վճարների գծով` 10000,0 հազ. դրամով.

թ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գծով` 62691,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գծով` 2133,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժա) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գծով 1450,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժբ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի գծով 34,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժգ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գծով` 9499,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժդ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գծով 1484,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժե) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի գծով` 2927,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժզ) 8-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի գծով` 1500,0 հազ. դրամով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

ժէ) 14-րդ խմբի 02 ենթախմբում` համայնքների բյուջեներին տրվող դոտացիաների գծով` 787300,0 հազ. դրամով.

ժը) 14-րդ խմբի 04 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով` 240000,0 հազ. դրամով.

ժթ) 14-րդ խմբի 04 ենթախմբում` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծախսերի գծով` 39700,0 հազ. դրամով:

2. Լրացուցիչ ներառել`

ա) 1-ին խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` 17009,9 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 29-ի N 347 որոշման.

բ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը` 8636,5 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի N 412 որոշման.

գ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` 17300,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի N 412 որոշման.

դ) 6-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը` 9500,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի N 412 որոշման.

ե) 8-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը` 18294,5 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 4-ի N 282 որոշման.

զ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը` 1200,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

է) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը` 2765,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ը) 8-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը` 7475,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

թ) 11-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` 85894,5 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման:

3. Պակասեցնել հատկացումները`

ա) 1-ին խմբի 07 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գծով` 38237,9 հազ. դրամով.

բ) 1-ին խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության գծով` 75315,5 հազ. դրամով.

գ) 3-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության ժողդատարանների գծով` 36078,5 հազ. դրամով.

դ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Երևանի քաղաքապետարանի գծով` 18942,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

ե) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի գծով` 6159,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

զ) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի գծով` 12488,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

է) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գծով 3083,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ը) 4-րդ խմբի 03 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գծով 4573,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման.

թ) 6-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ծախսերի գծով 1101300,0 հազ դրամով.

ժ) 8-րդ խմբի 02 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի գծով 147,0 հազ. դրամ հատկացումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման.

ժա) 11-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության գծով` 40811,6 հազ. դրամով.

ժբ) 11-րդ խմբի 01 ենթախմբում «Հայարդշինանյութեր» ԱՄ-ի գծով 8148,5 հազ. դրամով.

ժգ) 12-րդ խմբի 03 ենթախմբում` ավտոճանապարհների շահագործման, նորոգման և պահպանման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ծախսերի գծով` 40000,0 հազ. դրամով.

ժդ) 12-րդ խմբի 05 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության գծով` 36000,0 հազ. դրամով.

ժե) 13-րդ խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության գծով` 10672,1 հազ. դրամով:

II. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան