040.0599.22.09.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 1998 թվականի N 599
քաղ. Երևան
ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության «Պահպանություն» միավորման և ներքին գործերի ստորաբաժանումների կողմից` նշված օբյեկտների պետական պահպանության համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները:
3. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ ճշտել ու երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման միջոցով պահպանվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության հետ կապված ծախսերի հաշվարկները, այդ թվում` զինվորական կայազորեր տեղակայելու, պահակակետեր, անցագրային բյուրոներ, հսկիչ-անցագրային կետեր կառուցելու և դրանց կահավորելու, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տեղադրելու հետ կապված ծախսերի նախահաշիվները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ և 3-րդ սյունակներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:
5. Սահմանել, որ`
ա) հատուկ և կարևորագույն օբյեկտներ են համարվում պետական և ռազմավարական նշանակություն, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտները.
բ) սույն որոշմամբ հաստատված ցանկում և դրա հավելվածներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կատարվում է նպատակային առանձին տողով.
գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը ֆինանսավորում կատարելու համար հիմք է հանդիսանում պետական պահպանությունն իրականացնող մարմնի և պահպանվող օբյեկտի ղեկավարության միջև կնքված պայմանագիրը.
դ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունը, «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի կենտրոնական օբյեկտը, «Երևանի մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերությունն իրենց պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվող ֆինանսավորման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխհատուցում են 30 օրվա ընթացքում:
6. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին երկամսյա ժամկետում ապահովել սեփական միջոցների հաշվին պետական պահպանության ենթակա օբյեկտների (ցանկի 4-րդ և 5-րդ սյունակներում նշված) ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համապատասխան մարմինների միջև պայմանագրերի կնքումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված նորմատիվների:
7. 1999 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչության ստեղծման մասին» N 362 որոշման 2-րդ կետը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 22-ից:
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարեվորագույն եվ պատմամշակութային նշանակության օբյեկտների
NN Նախարարության, Պահպանվող օբյեկտի անվանումը և ֆինանսավորման աղբյուրը ՀՀ պետական բյուջեից սեփական միջոցների հաշվին ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի 1 2 3 4 5 6 1. Ռադիոակտիվ զենք և զինամթերք արտադրող ձեռնարկություններ պայթուցիկ և թունավոր Զանգեզուրի «Նաիրիտ» ԳԱՓԲԸ 2. Հրազդանի ՋԷԿ Երևանի ՋԷԿ Սևան-Հրազդան Որոտանի ՀԷԿ-երի կասկադ գազի ստորգետնյա «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ Երևանի «Ռադիոցանց» ՊՓԲԸ կապտաժային կառուցվածքներ, Քոբեր-Թումանյան Այրում-Ախթալա «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ պատմամշակութային օբյեկտներ Արփա-Սևան ջրային պայթուցիկ նյութերի պահեստներ, հացահատիկի էլևատորներ, Դավթաշենի կամուրջ խմելու ջրի և օրվա կարգավորվող ջրամբարներ ձեռնարկություններ ձեռնարկություններ վարչության համակարգի օբյեկտներ ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան) շենքեր և կառույցներ ՀՀ Ազգային ժողովի շենք ՀՀ սահմանադրական դատարանի շենք ՀՀ գերագույն դատարանի և դատարանների շենքեր գլխավոր դատախազության և դատախազությունների շենքեր ՀՀ կառավարության, «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ «Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ «Ձայնագրությունների Տերյան ստուդիա» ՊՓԲԸ «Գյումրիի Շիրակ հեռուստառադիո» ՊՓԲԸ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքեր դրամապահոցներ ունեցող բանկեր դեղատների կենտրոնական բազա Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված հսկողության և դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքներ
ը/կ
գերատեսչության անվանումը
ներքին գործերի
ստորաբաժանումների միջոցով
ներքին զորքերի
միջոցով
ներքին գործերի
ստորաբաժանումների
միջոցով
ներքին զորքերի
միջոցով
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
թափոնների
վնասազերծման և
պահպանման ՀՆՊՁ
նյութերի պահեստներ
պղնձամոլիբդենային կոմբինատի
Արծվանիկի և Ողջու տնտեսություններն իրենց
թունելային համակարգով
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀԷԿ-երի կասկադ
պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ
3.
ՀՀ փոստի և հեռահաղորդակցու-
թյան նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային
ցանց» ՊՓԲԸ-ի Երևանի
կենտրոնական օբյեկտ
«Հայփոստ» ՊՓԲԸ-ի
կենտրոնական օբյեկտ
«ԱրմենԹել» համատեղ ձեռնարկության հանրապետական և միջազգային համակցման կենտրոն
«Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայան
«ԱրմենԹել» համատեղ ձեռնարկության
Տաշիրի, Դիլիջանի
և Գորիսի կապի տեղամասերի
կենտրոնական օբյեկտներ
4.
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
պոմպակայաններ, մաքրման
կայաններ, արտեզյան հորեր,
օրվա կարգավորվող ջրամբարներ
(N 5 հավելված)
5.
ՀՀ տրանսպորտի նախարարություն
կամուրջ
հատվածի թունելը
2 ստորանցքերով
Վահագնաձոր-Փամբակ հատվածի
երկուական կամուրջները և ուղանցույցները
6.
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարություն
(N 1 հավելված)
7.
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
թունելի 3 տեղամասեր,
ջրամբարներ
(N 3 հավելված)
ալրաղաց կոմբինատներ
(N 6 հավելված)
8.
Երևանի քաղաքապետարան
Հրազդանի մեծ կամուրջ
Հաղթանակի կամուրջ
(N 4 հավելված)
9.
ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն
(N 8 հավելված)
(գաղտնի)
(N 9 հավելված)
(գաղտնի)
10.
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն
(N 2 հավելված)
11.
ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)
12.
ՀՀ Նախագահի նստավայր
13.
ՀՀ Ազգային ժողով
14.
ՀՀ սահմանադրական դատարան
15.
ՀՀ գերագույն դատարան
16.
ՀՀ դատախազություն
17.
ՀՀ կառավարություն
ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի շենքեր և մասնաշենքեր
(N 7 հավելված)
18.
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն
19.
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
20.
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ կենտրոնական բանկի շենք
21.
ՀՀ առողջապահության նախարարություն
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության պետական պահպանության ենթակա օբյեկտների
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի պատմության պետական թանգարան
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան
Ազգային ֆիլմադարան
Ռուսական արվեստի թանգարան
Հայաստանի ազգային գրադարան
ՀՀ պատմության եվ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն
Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն «Էրեբունի» թանգարան
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետական պահպանության ենթակա օբյեկտների
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն
ՀՀ կենտրոնական պետական արխիվներ (Հ. Քոչարի 5)
ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
ՀՀ գիտատեխնիկական փաստաթղթերի պետական արխիվ
ՀՀ պետարխիվների ստորգետնյա արխիվադարանների ծառայություն
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական պահպանության ենթակա ջրամբարների
Ապարանի | Մանթաշի |
Հալավարի | Վարդաքարի |
Սևաբերդի | Սառնաղբյուրի |
Դավիթ Բեկի | Հերհերի |
Ջողազի | Ախուրյանի |
Հախումի | Արփի լճի |
Տավուշի | Թավշուտի |
Այգեձորի | Ազատի |
Կառնուտի | Զանգակատան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
Երեվանի քաղաքապետարանի պետական պահպանության ենթակա խմելու ջրի աղբյուրների եվ օրվա կարգավորվող ջրամբարների
Խմելու ջրի աղբյուրներ
Արարատյան | 1-2 | Ապարան |
Արարատյան | 3-4 | Շոր-Շոր |
Գառնի | Առինջ | |
Կաթնաղբյուր | Ծարավաղբյուր | |
Արզնի | Ձորաղբյուր | |
Արզական-Գյումուշ | ԵրԳԷՍ |
Օրվա կարգավորվող ջրամբարներ
Ջրվեժ | Դավթաշեն (վերին) |
Մհուբ | Կաթի կոմբինատ |
Ձորաղբյուր | Լուկաշին |
Էլեկտրալամպեր | Կիլիկիա |
Քանաքեռ (ներքին) | Արարատյան |
Քանաքեռ (վերին) | Խարբերդ |
Կովկասյան | Արինբերդ |
Աբովյան պուրակ | Դինամո |
Քասախ | Մարաշ |
Դավթաշեն (ներքին) |
Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական պահպանության ենթակա կապտաժային կառուցվածքՆԵՐԻ, պոմպակայանների, մաքրման կայանների, արտեզյան հորերի, օրվա կարգավորման ջրամբարների
Մարզը Քանակը
Արագածոտնի
12
Արարատի
8
Արմավիրի
6
Գեղարքունիքի
7
Լոռու
14
Կոտայքի
8
Շիրակի
11
Սյունիքի
13
Վայոց ձորի
5
Տավուշի
11
Հավելված N 6 |
Ց Ա Ն Կ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական պահպանության ենթակա օբյեկտների
«Երևանի ալրաղաց» ԲԲԸ
«Երևանի համակցված կերերի գործարան» ԲԲԸ
«Բաղրամյանի հացամթերք» ԲԲԸ
«Սևանի հացամթերքների արտադրական միավորում» ԲԲԸ
«Գյումրիի հացաընդունում» ՊՓԲԸ
Հավելված N 7 |
Ց Ա Ն Կ
ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների եվ գերատեսչությունների, Երեվանի քաղաքապետարանի շենքերի եվ մասնաշենքերի
ՀՀ կառավարության (3 մասնաշենք)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ սեփականաշնորհման նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Երևանի քաղաքապետարան
ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|