«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 1999 թվականի N 394
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի առաջին կիսամյակի, երրորդ և չորրորդ եռամսյակների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընդհանուր համամասնությունները`
Առաջին կիսամյակի |
Երրորդ եռամսյակի |
Չորրորդ եռամսյակի | |
Եկամուտների գծով |
86,674,348.7 |
51,512,134.0 |
53,505,582.6 |
Ծախսերի գծով |
109,132,206.3 |
63,036,241.1 |
76,141,662.0 |
Դեֆիցիտը |
22,457,857.6 |
11,524,107.1 |
22,636,079.4 |
2. Սահմանել 1999 թվականի առաջին կիսամյակում, երրորդ և չորրորդ եռամսյակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների`
(հազ. դրամ)
Հայաստանի Հանրապետության պետական |
Առաջին |
Երրորդ |
Չորրորդ |
ԸՆԴԱՄԵՆԸ |
22,457,857.6 |
12,863,107.1 |
21,297,079.4 |
որից` |
|||
Ա. ՆԵՐՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ |
(1,408,517.0) |
4,265,000.0 |
3,517.0 |
այդ թվում` |
|||
1. Պետական արժեթղթեր |
1,900,000.0 |
560,000.0 |
1,200,000.00 |
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված փոխատվության մարում |
(300,000.0) | (160,000.0) | (240,000.00) |
3. Պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնում |
(100,000.0) | ||
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկ |
(5,865,000.00) | 4,865,000.0 | 1,000,000.00 |
5. Այլ ներքին աղբյուրներ |
2,956,483.00 |
(1,000,000.0) |
(1,956,483.00) |
Բ. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ |
23,866,374.6 |
8,598,107.1 |
21,293,562.4 |
այդ թվում` |
|||
1. Միջազգային կազմակերպությունների միջոցներ |
25,168,069.9 | 10,911,507.1 | 22,399,744.1 |
այդ թվում` |
|||
ա) վարկերի ստացում |
28,720,190.9 |
11,027,896.6 |
25,850,093.5 |
բ) վարկերի մարում |
(3,552,121.0) |
(116,389.5) |
(3,450,349.4) |
2. Օտարերկրյա պետությունների միջոցներ |
(1,301,695.3) |
(2,313,400.0) |
(1,106,181.7) |
այդ թվում` |
|||
ա) վարկերի ստացում |
499,436.7 |
648,012.9 | |
բ) վարկերի մարում |
(1,801,132.0) |
(2,313,400.0) |
(1,754,194.6) |
3. Սահմանել 1999 թվականի առաջին կիսամյակում, երրորդ և չորրորդ եռամսյակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ստացման համամասնությունները` ըստ առանձին եկամտատեսակների`
(հազ. դրամ)
Եկամտատեսակների անվանումը |
Առաջին |
Երրորդ |
Չորրորդ |
1 |
2 |
3 |
4 |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ |
86,674,348.7 | 51,512,134.0 | 53,505,582.6 |
I. ԸՆԴԱՄԵՆԸ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
80,999,666.5 |
46,070,794.0 |
45,737,302.4 |
որից` |
|||
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ |
79,952,766.5 |
46,070,794.0 |
45,284,202.4 |
այդ թվում` |
|||
1. Հարկային եկամուտներ` ընդամենը |
66,008,771.9 |
40,273,172.9 |
40,765,778.1 |
այդ թվում` |
|||
այդ թվում` |
31,528,381.3 |
19,757,290.7 |
19,141,009.6 |
- ձեռնարկություններից և կազմակերպություններից |
30,515,563.0 | 17,392,593.4 | 15,854,558.9 |
- անհատ ձեռներեցներից |
1,012,818.3 |
2,364,697.2 |
3,286,450.6 |
բ) շահութահարկ այդ թվում` |
7,241,324.2 |
3,105,103.2 | 3,935,624.9 |
- պետական ձեռնարկություններից |
2,565,212.4 |
1,084,282.4 |
715,637.1 |
- ոչ պետական ձեռնարկություններից |
3,719,292.7 |
1,501,892.2 |
1,901,000.5 |
- օտարերկրյա իրավաբանական անձանցից |
- |
292,969.9 |
257,416.3 |
- ֆինանսավարկային կազմակերպություններից |
956,819.1 |
225,958.7 |
1,061,571.0 |
գ) եկամտահարկ այդ թվում` |
4,397,869.9 | 3,003,204.3 | 2,600,130.1 |
- աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից |
3,778,824.7 | 2,642,017.2 | 2,392,496.8 |
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից |
316,382.0 | 225,404.7 | 72,731.8 |
- փայամասնակցություններից, արժեթղթերից և ավանդներից ստացված եկամուտներից |
53,442.1 | 17,616.8 | 5,844.1 |
- այլ եկամուտներից |
249,221.1 |
118,165.6 |
129,057.4 |
դ) ակցիզային հարկ այդ թվում` |
11,394,470.3 | 7,993,624.9 | 8,491,094.4 |
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրանքից |
3,473,103.2 | 1,362,258.3 | 2,667,636.5 |
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից |
7,921,367.1 | 6,631,366.7 | 5,823,457.8 |
ե) գույքահարկ այդ թվում` |
53,836.0 | 100,635.6 | 83,497.8 |
- ձեռնարկություններից և կազմակերպություններից |
29,678.5 | 15,180.9 | 14,633.0 |
- անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից |
24,157.6 |
85,454.7 |
68,864.8 |
զ) հողի հարկ այդ թվում` |
70,458.1 | 51,760.4 | 96,719.0 |
- գյուղատնտեսական նշանակության հողերից |
64,431.8 |
45,868.8 |
78,252.9 |
- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից |
6,026.3 |
5,891.5 |
18,466.1 |
է) մաքսային տուրք այդ թվում` |
7,042,036.1 | 3,695,416.4 | 4,042,235.5 |
- ներմուծվող ապրանքների արժեքներից |
7,042,036.1 |
3,695,416.4 |
4,042,235.5 |
ը) հաստատագրված վճարներ այդ թվում` |
3,008,220.9 | 1,640,037.3 | 1,573,741.8 |
- առևտրական գործունեությունից |
1,164,198.4 |
701,322.3 |
822,102.9 |
- հանրային սննդի ոլորտից |
275,658.1 |
184,010.9 |
178,241.2 |
- սպասարկման ոլորտից |
1,568,364.4 |
754,704.1 |
573,397.7 |
թ) բնական պաշարների օգտագործման և բնապահպանական վճարներ |
1,272,175.0 | 926,100.0 | 801,725.0 |
2. Պետական տուրք այդ թվում` |
5,347,254.6 | 3,496,852.1 | 4,179,833.3 |
- դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու համար |
102,300.0 | ||
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար |
1,450.0 | 1,300.0 | 34,050.0 |
- հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար |
446,400.0 | 297,600.0 | 248,000.0 |
- պետական գրանցման համար |
1,720,540.2 |
1,301,840.0 |
1,452,159.8 |
- մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար |
16,100.0 | 11,200.0 | 11,200.0 |
- գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նմուշների, ապրանքների ծագման, տեղանունների, ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար |
83,587.5 | 63,141.9 | 53,270.6 |
- ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար |
610,000.0 | 340,000.0 | 250,000.0 |
- լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար |
82,600.0 | 33,200.0 | 34,200.0 |
- օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար |
2,284,276.9 | 1,448,570.2 | 2,096,952.9 |
3. Ոչ հարկային եկամուտներ |
8,596,740.0 | 2,300,769.0 | 338,591.0 |
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ այդ թվում` |
1,046,900.0 | 453,100.0 | |
1. Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր |
1,000,000.0 | ||
2. Բաժնետիրական ընկերություններում բաժնետոմսերի օտարումից մուտքեր |
46,900.0 | 453,100.0 | |
II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ այդ թվում` |
5,674,682.2 | 5,441,340.0 | 7,768,280.3 |
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտներ այդ թվում` |
5,674,682.2 | 5,441,340.0 | 7,768,280.3 |
ընթացիկ տրանսֆերտներ |
5,674,682.2 |
5,441,340.0 |
7,768,280.3 |
4. Սահմանել 1999 թվականի առաջին կիսամյակում, երրորդ և չորրորդ եռամսյակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կատարման համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`
(հազ. դրամ)
Խումբ |
Ենթա- |
Ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի անվանումները |
Առաջին |
Երրորդ |
Չորրորդ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
109,132,206.3 | 63,036,241.1 | 76,141,662.0 | ||
|
|
9,123,727.8 | 5,727,045.0 | 7,427,554.2 | |
01 |
Օրենսդիր մարմին և պետական |
1,726,911.4 | 899,084.8 | 1,411,712.3 | |
02 |
Պետական ֆինանսական կառավարում |
1,169,228.6 |
602,346.8 |
876,962.8 | |
03 |
Արտաքին քաղաքական գործունեություն |
1,795,235.3 |
1,013,072.5 |
2,137,308.8 | |
04 |
Արտաքին տնտեսական աջակցություն |
3,787,000.0 |
2,850,000.0 |
2,600,000.0 | |
05 | Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն |
85,822.3 | 45,834.3 | 61,942.2 | |
06 |
Ընտրություններ և հանրաքվեներ |
171,170.7 |
5,720.9 |
7,366.1 | |
07 | Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ |
388,359.6 | 310,985.8 | 332,262.0 | |
|
|
15,932,391.0 | 10,936,100.0 | 13,141,709.0 | |
01 |
Ռազմական կարիքներ |
14,343,700.0 |
9,981,000.0 |
12,094,600.0 | |
02 |
Քաղաքացիական պաշտպանություն |
164,479.5 |
78,100.0 |
117,320.5 | |
03 |
Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր |
1,424,211.5 | 877,000.0 | 929,788.5 | |
|
|
7,015,780.8 | 3,957,127.4 | 4,436,148.8 | |
01 | Ներքին գործեր և ազգային անվտանգություն |
6,312,100.0 | 3,590,300.0 | 3,909,600.0 | |
02 |
Դատական գործունեություն |
703,680.8 |
366,827.4 |
526,548.8 | |
04 |
|
11,723,644.5 | 6,591,451.9 | 7,930,023.8 | |
01 | Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում |
32,732.1 | 17,407.5 | 22,099.1 | |
03 |
Հանրակրթական դպրոցներ |
6,852,086.6 |
3,998,132.7 |
4,990,636.5 | |
04 |
Հատուկ դաստիարակչական դպրոցներ |
26,499.1 |
14,517.1 |
17,772.7 | |
05 |
Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցներ |
409,188.9 |
220,094.4 |
220,157.5 | |
06 |
Հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցներ |
322,677.8 |
170,464.2 |
198,156.5 | |
07 |
Արտադպրոցական հիմնարկներ |
180,706.2 |
139,138.0 |
160,035.5 | |
08 |
Մանկատներ |
19,715.9 |
10,816.9 |
13,976.6 | |
09 |
Երեկոյան և հեռակա դպրոցներ |
24,984.7 |
11,461.8 |
9,846.6 | |
11 |
Պրոֆտեխնիկական ուսումնարաններ |
243,641.2 |
128,435.5 |
133,352.5 | |
12 | Միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատություններ |
581,692.4 | 317,944.4 | 335,055.4 | |
13 |
Բարձրագույն կրթություն |
1,589,583.3 |
761,945.9 |
830,314.3 | |
14 | Վերապատրաստման ինստիտուտներ, դասընթացներ |
103,756.8 | 59,345.9 | 76,747.4 | |
15 |
Գիտություն |
1,336,379.3 |
741,747.5 |
921,873.1 | |
05 |
|
8,333,079.5 | 5,313,013.1 | 6,884,416.7 | |
01 | Առողջապահության բնագավառում պետական կառավարում |
48,401.2 | 26,558.2 | 34,803.6 | |
02 |
Հիվանդանոցներ |
4,035,597.6 |
2,423,657.6 |
3,340,312.2 | |
03 | Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ |
2,219,684.7 |
1,346,216.3 |
1,860,526.2 | |
04 | Առողջապահական այլ հաստատություններ և հարակից ծառայություններ |
553.841.8 | 333,425.4 | 510,948.2 | |
05 | Այլ առողջապահական ծառայություններ բնակչությանը |
459,532.5 | 296,538.2 | 260,847.3 | |
06 | Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն |
406,786.5 | 220,934.8 | 336,286.6 | |
07 |
Այլ ծրագրեր |
609,235.3 |
665,682.6 |
540,692.7 | |
06 |
|
14,447,393.7 | 7,428,773.0 | 7,106,587.4 | |
01 |
Սոցիալական ապահովագրության և |
152,121.7 | 79,552.5 | 101,654.9 | |
02 |
Կենսաթոշակային ապահովում |
1,740,706.6 |
943,166.6 |
943,126.8 | |
03 |
Պետական նպաստներ բնակչությանը |
10,881,709.3 |
5,440,854.7 |
4,625,655.0 | |
04 |
Սոցիալական ապահովության միջոցառումներ |
572,056.0 |
326,199.2 |
706,248.6 | |
05 |
Այլ սոցիալական ծրագրեր |
1,100,800.0 |
639,000.0 |
729,902.1 | |
07 |
|
1,865,403.3 | 1,202,528.0 | 1,611,535.7 | |
01 | Մշակույթի և սպորտի բնագավառում պետական կառավարում |
45,729.9 | 25,027.1 | 36,062.2 | |
02 |
Երաժշտական, արվեստի և գեղարվեստի |
25,293.3 | 13,590.4 | 14,548.3 | |
03 |
Գրադարաններ |
99,497.1 |
54,407.4 |
11,964.1 | |
04 |
Թանգարաններ և ցուցահանդեսներ |
148,296.5 |
76.816.5 |
124,929.0 | |
05 |
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ |
4,395.8 |
2,300.9 |
3,168.0 | |
06 |
Այլ մշակութային հիմնարկներ |
41,004.8 |
22,375.5 |
31,682.4 | |
07 |
Արվեստ |
236,305.0 |
176,362.3 |
170,439.9 | |
08 |
Կինեմատոգրաֆիա |
174,900.0 |
79,500.0 |
60,600.0 | |
09 |
Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում |
53,148.2 | 28,719.2 | 43,022.6 | |
10 |
Սպորտ |
242,913.2 |
183,218.3 |
73,868.5 | |
11 |
Հեռուստառադիոհաղորդումներ |
622,531.4 |
448,687.7 |
587,474.9 | |
12 | Հրատարակչություններ, խմբագրություններ |
58,986.5 |
47,737.5 |
170,184.0 | |
13 |
Տեղեկատվության ձեռքբերում |
8,081.3 |
11,562.8 |
21,095.9 | |
14 |
Կրոն |
71,320.3 |
12,222.4 |
115,496.0 | |
15 |
Երիտասարդական ծրագրեր |
33,000.0 |
20,000.0 |
47,000.0 | |
08 |
|
4,911,293.0 | 3,301,130.5 | 3,075,470.5 | |
01 | Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն |
1,815,000.0 | 530,000.0 | 1,494,000.0 | |
02 | Աղբահանություն, թափոնների վերամշակում և փողոցների մաքրում |
9,724.0 | 4,132.0 | 13,268.0 | |
03 |
Ջրամատակարարում և կոյուղու |
935,000.0 | 475,000.0 | 480,000.0 | |
04 |
Այլ ծրագրեր |
2,151,569.0 |
2,291,998.5 |
1,088,202.5 | |
09 |
|
1,590,543.9 | 2,088,529.8 | 6,658,812.5 | |
01 | Վառելիքային և էներգետիկ համալիրի պետական կառավարում |
147,401.1 | 80,351.3 | 104,421.7 | |
02 |
Էլեկտրաէներգետիկա |
1,443,142.8 |
2,008,178.5 |
6,554,390.8 | |
10 |
|
11,323,950.7 | 4,186,813.1 | 4,610,982.7 | |
01 | Գյուղատնտեսության պետական կառավարում |
70,327.4 |
38,049.1 |
50,224.4 | |
02 |
Հողերի բարելավման աշխատանքներ |
4,986,671.2 |
1,144,344.2 |
2,221,521.2 | |
03 |
Ձկնաբուծություն և ջրային տնտեսություն |
502,800.0 |
464,500.0 |
464,700.0 | |
04 | Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն |
238,925.0 | 79,765.5 | 79,764.5 | |
05 | Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ |
714,780.0 | 404,837.5 | 404,836.5 | |
06 |
Անտառային տնտեսություն |
58,000.0 |
43,600.0 |
18,400.0 | |
07 |
Այլ ծրագրեր |
4,752,447.1 |
2,011,716.8 |
1,371,536.1 | |
11 |
|
890,108.5 | 507,113.4 | 360,332.0 | |
01 | Արդյունաբերության, հանքային հանածոների, շինարարության և բնապահպանության պետական կառավարում |
216,532.5 | 107,486.4 | 137,652.0 | |
02 | Լեռնահանքային արդյունաբերություն և երկրաբանահետախուզություն |
107,573.0 | 64,191.0 | 77,457.0 | |
03 | Վերամշակող արդյունաբերություն |
81,285.0 |
20,000.0 |
(263,285.0) | |
04 | Նախագծահետախուզական աշխատանքներ |
74,000.0 |
60,000.0 |
67,000.0 | |
05 | Գեոդեզիա և քարտեզագրություն |
100,000.0 |
80,000.0 |
60,000.0 | |
06 | Բնության հատուկ պահպանվող տարածքներ |
69,453.0 |
54,637.0 |
45,480.0 | |
07 | Բնապահպանական այլ միջոցառումներ |
123,903.0 |
54,766.0 |
119,696.0 | |
08 | Հիդրոօդերևութաբանություն |
117,362.0 |
66,033.0 |
116,332.0 | |
12 |
|
5,046,607.1 | 4,139,963.1 | 977,613.2 | |
01 | Տրանսպորտի և կապի բնագավառում պետական կառավարում |
70,596.6 | 38,061.9 | 48,424.9 | |
02 | Ավտոմոբիլային և քաղաքային էլեկտրական տրանսպորտ |
458,000.0 | 239,000.0 | 203,000.0 | |
03 | Ճանապարհային տնտեսություն |
3,583,200.0 |
3,783,800.0 |
1,740,100.0 | |
07 | Օդային տրանսպորտ |
934,810.5 |
79,101.2 |
(1,013,911.7) | |
13 |
|
98,552.1 | 41,255.6 | 73,398.0 | |
01 | Առևտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության և այլ ոլորտների պետական կառավարում |
43,752.1 | 23,575.6 | 30,468.0 | |
03 | Այլ ընդհանուր տնտեսական ծառայություններ |
40,000.0 |
10,000.0 |
30,000.0 | |
04 | Պետական նյութական պահուստների ձևավորում և պահպանում |
14,800.0 | 7,680.0 | 12,930.0 | |
14 |
|
16,829,730.3 | 7,615,397.1 | 11,847,077.8 | |
01 | Պետական պարտքային պարտավորությունների հետ կապված գործառնություններ |
7,802,702.0 | 4,228,280.0 | 3,998,806.0 | |
02 | Տրանսֆերտային փոխանցումներ ՀՀ պետական բյուջեից տեղական ինքնակառավարման բյուջեներին | 1,108,237.7 | 1,060,000.0 | 2,520,462.3 | |
03 | Նյութական աջակցություն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին |
50,000.0 | 25,000.0 | 25,000.0 | |
04 | Այլ ծրագրեր |
7,868,790.6 |
2,302,117.1 |
5,302,809.5 |
5. Սահմանել 1999 թվականի առաջին կիսամյակում, երրորդ և չորրորդ եռամսյակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կատարման համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
(հազ. դրամ)
Ծախսերի հոդվածների անվանումները |
Առաջին |
Երրորդ |
Չորրորդ |
1 |
2 |
3 |
4 |
|
109,132,206.3 | 63,036,241.1 | 76,141,662.0 |
|
81,091,733.1 | 45,280,308.2 | 57,185,491.6 |
1. Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
8,085,708.7 | 4,410,075.7 | 4,416,349.2 |
2. Տոկոսավճարներ այդ թվում` |
7,802,702.0 |
4,228,280.0 |
3,998,806.0 |
- ներքին պարտքի դիմաց |
5,202,000.0 |
1,801,900.0 |
1,496,100.0 |
- արտաքին պարտքի դիմաց |
2,600,702.0 |
2,426,380.0 |
2,502,706.0 |
3. Սուբսիդիաներ այդ թվում` |
765,884,1 | 446,771.4 | 572,521.5 |
- ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ |
120,000.0 | 60,000.0 | 120,000.0 |
- ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ |
645,884.1 | 386,771.4 | 452,521.5 |
4. Ընթացիկ տրանսֆերտներ այդ թվում` |
22,358,686.3 | 10,769,495.0 | 14,802,482.9 |
- ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ |
988,237.7 | 1,000,000.0 | 2,400,462.3 |
- կենսաթոշակներ |
1,723,906.6 |
934,066.6 |
934,026.8 |
- կրթաթոշակներ |
684,907.1 |
355,336.4 |
311,754.6 |
- նպաստներ |
10,775,959.3 |
5,387,979.7 |
4,572,780.0 |
- այլ ընթացիկ տրանսֆերտներ որից` |
8,185,675.6 | 3,092,112.2 | 6,583,459.2 |
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
2,248,164.9 |
1,226,310.9 | 1,228,074.8 |
- անդամակցության վճարներ միջազգային կազմակերպություններին |
824,158.7 | 189,854.4 | 553,477.9 |
- հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար |
32,850.0 | 15,950.0 | 18,902.1 |
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
3,761,762.3 |
900,000.0 |
3,757,103.5 |
- փոխհատուցումներ պրոթեզավորման և հանրապետությունից դուրս բուժման ծախսերի համար |
197,789.7 | 110,447.0 | 288,401.0 |
- այլ տրանսֆերտային վճարներ |
1,120,950.0 |
649,550.0 |
737,500.0 |
5. Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր այդ թվում` |
42,078,751.9 | 25,425,686.0 | 33,395,332.0 |
Ապրանքների ձեռքբերում այդ թվում` |
1,783,518.4 | 1,023,692.8 | 2,338,135.8 |
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր այդ թվում` |
476,050.4 | 215,032.6 | 1,447,532.0 |
- գրասենյակային ապրանքներ և նյութեր |
289,433.0 |
112,804.7 |
661,709.0 |
- գույք և սարքավորումներ |
167,585.7 |
97,765.5 |
687,831.7 |
- փափուկ գույք և հանդերձանք |
19,031.7 |
4,462.4 |
97,991.4 |
Դեղորայք և վիրակապական նյութեր |
482,996.5 | 309,078.2 | 277,971.3 |
Սննդամթերք |
506,765.5 | 279,819.8 | 316,595.8 |
Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր |
317,705.9 | 219,762.2 | 296,036.7 |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
309,393.3 | 218,748.9 | 342,044.7 |
Տրանսպորտի ծառայությունների վճարներ |
410,437.7 | 242,017.4 | 371,745.9 |
Կապի ծառայությունների վճարներ |
432,996.2 | 249,336.3 | 313,387.1 |
Կոմունալ ծառայությունների վճարներ այդ թվում` |
954,248.1 | 402,717.4 | 721,322.5 |
- էլեկտրաէներգիա, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
855,085.8 |
343,642.7 |
520,680.5 |
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր |
78,125.7 |
38,772.3 |
42,459.6 |
- այլ կոմունալ ծախսեր |
21,036.6 |
20,302.5 |
158,182.4 |
Այլ ծախսեր այդ թվում` |
38,188,158.3 | 23,289,173.3 | 29,308,696.1 |
- ներկայացուցչական ծախսեր |
131,538.8 |
76,221.9 |
106,345.3 |
- շինությունների և սարքավորումների վարձակալության ծախսեր |
47,678.8 | 34,263.0 | 98,918.1 |
- միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր |
2,423,248.4 | 782,347.0 | 335,291.6 |
- ՀՀ դեսպանությունների և ռազմական կցորդների պահպանման ծախսեր |
684,691.5 | 641,412.1 | 1,373,554.4 |
- ավտոճանապարհների շահագործման և պահպանման ծախսեր |
1,130,000.0 | 335,000.0 | 305,000.0 |
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
33,771,000.8 |
21,419,929.2 |
27,089,586.7 |
|
19,915,973.1 | 13,784,617.9 | 16,327,928.7 |
1. Կապիտալ ներդրումներ այդ թվում` |
17,062,029.1 | 12,104,035.9 | 15,220,371.8 |
Կապիտալ շինարարության ծախսեր այդ թվում` |
15,428,029.1 | 11,344,035.9 | 14,380,371.8 |
- միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր |
11,622,029.1 | 9,724,035.9 | 11,329,371.8 |
- ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր |
3,806,000.0 |
1,620,000.0 |
3,051,000.0 |
Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր |
250,000.0 |
250,000.0 |
200,000.0 |
Տիպային և այլ նախագծման ծախսեր |
1,184,000.0 |
370,000.0 |
510,000.0 |
Երկրաբանահետախուզական ծախսեր |
100,000.0 |
60,000.0 |
70,000.0 |
Գեոդեզիական-քարտեզագրման ծախսեր |
100.000.0 |
80,000.0 |
60,000.0 |
2. Կապիտալ նորոգումներ այդ թվում` |
2,853,944.0 | 1,680,582.0 | 1,107,556.9 |
- ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր |
2,853,944.0 | 1,680,582.0 | 1,107,556.9 |
|
8,124,500.1 | 3,971,314.9 | 2,628,242.2 |
1. Ներքին վարկավորում այդ թվում` |
4,337,500.1 | 1,121,314.9 | 28,242.2 |
Ֆինանսական կազմակերպությունների վարկավորում այդ թվում` |
1,132,689.6 |
542,213.7 |
598,753.9 |
- միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով իրականացվող նպատակային ծրագրեր |
1,092,413.3 | 521,513.7 | 576,930.2 |
- ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծախսեր |
40,276.3 |
20,700.0 |
21,823.7 |
Ոչ ֆինանսական կազմակերպությունների վարկավորում |
3,204,810.5 |
579,101.2 |
(570,511.7) |
2. Արտաքին վարկավորում այդ թվում` |
3,787,000.0 | 2,850,000.0 | 2,600,000.0 |
-այլ արտաքին վարկավորում |
3,787,000.0 |
2,850,000.0 |
2,600,000.0 |
6. Սահմանել 1999 թվականի առաջին կիսամյակում, երրորդ և չորրորդ եռամսյակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կատարման համամասնությունները` համապատասխան սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածների:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ձեռնարկել միջոցներ «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի «ա» կետով սահմանված ծախսերի անխափան ֆինանսավորումն ապահովելու համար.
բ) 1999 թվականի բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և բյուջեից կատարվող ծախսերի կանխատեսվող ծավալներից ելնելով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1999 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման եռամսյա ծրագրեր` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին համապատասխան.
գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջարկության համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին աջակցության համար նախատեսված հատկացումների բաշխման (ըստ առանձին կուսակցությունների) վերաբերյալ առաջարկությունները: Նշված հատկացումների բաշխման վերաբերյալ առաջարկությունները 1999 թվականի հունվար-հունիս ամիսների համար ներկայացնել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար` մինչև 1999 թվականի հուլիսի 25-ը.
դ) նախորդ տարիներին տրամադրված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի երաշխավորագրերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում պահուստավորված երաշխավորվածների կողմից իրենց 1999 թվականի պարտավորությունների կատարման շնորհիվ հատկացումների ազատման արդյունքներով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ.
ե) սույն որոշման 13-րդ կետի «ա» ենթակետում, ինչպես նաև 26-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված համապատասխան հատկացումների կատարումն սկսել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` այդ կետերում նշված կարգերի և բաշխումների հաստատումից հետո.
զ) մինչև 1999 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով և N 4 հավելվածով սահմանած կապիտալ ծախսերի ցանկերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
է) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի (ներառյալ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացող միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը) ամսական կատարողականներից ելնելով`
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առողջապահության բնագավառի և միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների տրամադրած միջոցներով Հայաստանի Հանրապետությունում իրագործվող ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության ծախսերի ֆինանսավորման հավասարաչափ բաշխման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ.
ապահովել արտաքին աղբյուրներից ստացված վարկերի մարման և տոկոսավճարների գծով ծախսերի ֆինանսավորումը` կնքված համաձայնագրերով սահմանված պայմաններին համապատասխան.
ը) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում, չսպասելով եռամսյակի ավարտին, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություններ ազատականացված բյուջետային հատկացումները շինարարության, տրանսպորտի բնագավառների և Արարատ քաղաքի անավարտ բնակելի շենքի շինարարության գծով ծախսերի ֆինանսավորմանը նպատակաուղղելու վերաբերյալ.
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականների (Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված հաշմանդամ դարձած զինծառայողների և զոհված զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, համատիրություններին պետական աջակցության տրամադրման, առանձին համայնքներին ոռոգման ջրի խորքային հորերի էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման և բարձր լեռնային ու սահմանամերձ համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգերը և դրանց գծով սահմանված հատկացումների բաշխումների վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ) կատարման ժամկետը երկարաձգել մինչև 1999 թվականի հունիսի 15-ը:
8. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրումն ապահովելու նպատակով`
ա) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` հարկային ապառքները կրճատելու համար.
բ) հարկումից խուսափող կամ հարկային պարտավորությունները թաքցնող հարկատուների հարկային պարտավորությունները վերականգնելու և դրանց կատարումն ապահովելու համար կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը վերապահված` անուղղակի եղանակներով հարկատուների հարկային պարտավորությունները որոշելու իրավասությունը.
գ) պատշաճ վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում հարկատուների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման նկատմամբ.
դ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների մասին հարկատուներին իրազեկման աշխատանքներում հատուկ ուշադրություն դարձնել հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների չկատարման դեպքում սահմանված պատասխանատվությանը:
9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրումն ապահովելու նպատակով իրականացնել մաքսանենգության դեմ ուղղված միջոցառումներ:
10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված դոտացիաների տրամադրման եռամսյակային բաշխման (ըստ համայնքների) վերաբերյալ առաջարկությունները:
11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) մինչև 1999 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մեկ սովորողի հաշվարկով ֆինանսավորման սկզբունքով աշխատանքին անցած դպրոցների ֆինանսավորման չափանիշների վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ կրթական հիմնարկներում 1999/2000 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի վերաբերյալ:
12. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1999 թվականի բյուջեն.
բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություններ տուն-ինտերնատներում 1999 թվականի պետական պատվերի տեղադրման կարգի վերաբերյալ:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`
ա) պարբերական մամուլի և ոչ պետական ռադիոհեռուստաընկերությունների համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխման կարգը` ըստ առանձին խմբագրությունների և ոչ պետական ռադիոհեռուստաընկերությունների.
բ) առաջարկություններ տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 1999 թվականի պետական պատվերի և դրա տեղադրման կարգի վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություններ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 1999 թվականի պետական պատվերի և դրա տեղադրման կարգի վերաբերյալ.
բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություններ կինոնկարների ստեղծման 1999 թվականի պետական պատվերի և դրա տեղադրման կարգի վերաբերյալ.
գ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություններ երիտասարդական ծրագրերի 1999 թվականի պետական պատվերի և դրա տեղադրման կարգի վերաբերյալ.
դ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մշակութային կենտրոնացված միջոցառումների ծրագիրը:
15. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով աշխատանքների (ֆիզիկական ծավալներով և արժեքային արտահայտությամբ) եռամսյակային բաշխման (ենթածրագրերի և մարզպետարանների կտրվածքով) վերաբերյալ առաջարկություններ:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով 1999 թվականի պետական պատվերի և օրինաստեղծ աշխատանքների պետական պատվերի տեղադրման ու ֆինանսավորման կարգի վերաբերյալ:
17. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1999 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վարկավորման եռամսյա ծրագրեր` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին համապատասխան:
18. Առաջարկել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստական աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության անցկացման ծրագրի իրականացման համար նախատեսված հատկացումների` ըստ միջոցառումների և ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ:
19. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) 10-օրյա ժամկետում հաստատել ենթակա բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի 1999 թվականի նախահաշիվները` եռամսյակային կտրվածքով.
բ) խիստ հսկողություն սահմանել ենթակա բյուջետային հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.
գ) ելնելով բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի հաստատված նախահաշիվներից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, սահմանել ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին բյուջետային հիմնարկների, և դրանց մասին երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին.
դ) Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը տրամադրելու նպատակով երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կապի բոլոր տեսակների ծառայությունների տարեկան սահմանաչափերը` ամսական կտրվածքով, ըստ առանձին բյուջետային հիմնարկների.
ե) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար ենթակա բյուջետային հիմնարկների պետական պատվերը (գնումները) իրականացնել մրցութային եղանակով` մրցույթի մասին հայտարարումը, ֆինանսավորման կարգը և ժամկետները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել սույն կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն հաստատված ծախսերի նախահաշիվների և սահմանաքանակների դիմաց փաստացի գերազանցում թույլ տված բյուջետային հիմնարկների ղեկավարներին:
20. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` սույն որոշման 19-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել բյուջետային հիմնարկներն սպասարկող համապատասխան կապի ձեռնարկություններին:
21. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 19-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել բյուջետային հիմնարկներն սպասարկող համապատասխան ջրմուղ-կոյուղու ձեռնարկություններին` ըստ ենթակայության:
22. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև պարենային օգնության ծրագրերի տրամադրման առնչությամբ կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված` 11 միլիոն եվրո ընդհանուր գումարով պաշտոնական տրանսֆերտի միջոցների 1999 թվականին հատկացման հատուկ նախապայմանների կատարումը` համաձայն սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկի և ժամանակացույցի:
23. Ընդունել ի գիտություն, որ`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերի մասին» N 194, 1999 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային, Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովների 1999 թվականի պահպանման ծախսերի մասին» N 232 և 1999 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում ծախսերի վերաբաշխում կատարելու մասին» N 188 որոշումների համաձայն համապատասխանաբար 34003,8, 11223,6 և 815200,0 հազ. դրամով պակասեցվել են Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նշված մարմինների պահպանման, ինչպես նաև ընտանեկան նպաստների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները և նույն չափով (ընդամենը` 860427,4 հազ. դրամով) ավելացվել է Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին» N 224 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի լուծարման հետ կապված` նշված վարչության համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է կենտրոնացված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջոցով:
24. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով գործառական դասակարգման ստորև ներկայացված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`
ա) ավելացնել`
04 խմբի, նույն խմբի 03 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը և Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող կրթության ֆինանսավորման ու կառավարման բարեփոխումների ծրագրի իրականացման համար նախատեսված հատկացումները` 281086,9 հազ. դրամով.
10 խմբի, նույն խմբի 07 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը` 349754,0 հազ. դրամով, այդ թվում` Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող գյուղատնտեսության բարեփոխումներին աջակցության ծրագրի իրականացման համար` 346113,9 հազ. դրամով, և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տրամադրած միջոցներով իրականացվող Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում գյուղատնտեսական ծառայություններին աջակցության ծրագրի իրականացման համար` 3640,1 հազ. դրամով.
12 խմբի, նույն խմբի 03 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը և Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող մայրուղիների վերականգնման ծրագրի իրականացման համար նախատեսված հատկացումները` 1419600,0 հազ. դրամով.
բ) պակասեցնել`
09 խմբի, նույն խմբի 02 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը և Զարգացման ու վերակառուցման միջազգային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ու բաշխման համակարգերի վերակառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված հատկացումները` 1765713,9 հազ. դրամով.
10 խմբի, նույն խմբի 02 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը և Համաշխարհային բանկի ու գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տրամադրված միջոցներով իրականացվող ոռոգման համակարգի վերականգնման համար նախատեսված հատկացումները` 3640,1 հազ. դրամով.
14 խմբի, նույն խմբի 04 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը և Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող Հայաստանի Հանրապետության սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի իրականացման համար նախատեսված հատկացումները` 281086,9 հազ. դրամով:
25. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1999 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մեկ տարի ժամկետով, տարեկան 0,1 տոկոսադրույքով` 9237000,0 հազ. դրամ վարկ տրամադրելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված վարկի մարման ժամկետը մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու վերաբերյալ:
26. Գաղտնի:
27. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
* - Ծանոթություն -
Հավելվածները չեն բերվում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.01.2000, N 42 | --------- | |
25.08.1999, N 524 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|