«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 1998 թվականի N 541
քաղ. Երևան
ԳՈՐԻՍԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԳՈՐԻՍԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Սյունիքի մարզի համար առավել բարձր որակավորմամբ մանկավարժական կադրերի պատրաստման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունն ու Հայաստանի Հանրապետության և գիտության նախարարության Գորիսի մանկավարժական ուսումնարանը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գորիսի մանկավարժական քոլեջի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1998/99 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը հաստատելու մասին» N 351 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակը լրացնել «8. Գորիսի մանկավարժական քոլեջ - 11» տողով.
բ) որոշման N 3 հավելվածի N 1 աղյուսակից հանել «30. Գորիսի մանկավարժական ուսումնարան - 11» տողը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 31-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |