«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
4 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1997 թվականի N 364
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում 1997 թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման առաջնահերթ միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 100 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` նշված գումարը նպատակաուղղել Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների հաշվին պահվող բյուջետային հիմնարկներին հասցված վնասների վերացմանը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|