ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2010 թվականի N 404-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (2010 թվականի փետրվարի 25-ի ՀՕ-29-Ն) և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (2010 թվականի փետրվարի 25-ի ՀՕ-30-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 Իրավական ակտի վերնագիրն ու ակտի տեսակը  | 
 Իրավական ակտը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը  | 
 Իրավական ակտը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
| 
 «Գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադիմումներին հարկային մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման կարգը հաստատելու մասին» գերատեսչական նորմատիվ ակտ (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաման)  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե  | 
 2010 թ.   | 
 ՀՀ պետական բյուջե  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|