«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1998 թվականի N 573
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լուծարման և (կամ) մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվներ հանձնելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ
1. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություն) լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել մինչև լուծարման օրը կազմակերպության գործունեությամբ առաջացած փաստաթղթերի կարգավորման աշխատանքների իրականացումը:
Փաստաթղթերի կարգավորման ավարտից հետո հանձնվում են`
ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը` համապատասխան պետական արխիվ.
բ) անձնակազմի վերաբերյալ և գործավարությամբ չավարտված գործերն ու ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը` վերադաս մարմնի արխիվ, իսկ վերադաս մարմնի բացակայության դեպքում` տեղական ինքնակառավարման մարմնի արխիվ:
2. Կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում համապատասխան պետական կառավարման մարմինը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել մինչև մասնավորեցումը (սեփականաշնորհումը) կազմակերպության գործունեությամբ առաջացած փաստաթղթերի կարգավորման աշխատանքների իրականացումը:
Փաստաթղթերի կարգավորման ավարտից հետո հանձնվում են`
ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը` համապատասխան պետական արխիվ.
բ) անձնակազմի վերաբերյալ և գործավարությամբ չավարտված գործերն ու ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը` իրավահաջորդին (մասնավորեցված (սեփականաշնորհված) կազմակերպությանը):