Գլխավոր տեղեկություն
Համար
N 362
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.1999-22.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2015

040.0362.29.05.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մայիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

29 մայիսի 1999 թվականի N 362

քաղ. Երևան

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Աբովյան, Աշտարակ, Արմավիր, Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Հրազդան և Վաղարշապատ քաղաքներում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 29-ի N 362 որոշման

 

խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առԵՎտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Քաղաքը

Գոտին

Գործակիցը


Աբովյան
I

Սահմանագծվում է`
կենտրոնական շուկան, Պիոներական փողոցը` մինչև Բարեկամություն փողոցի հատման խաչմերուկը, Պիոներական փողոցի «Գառնի» կինոթատրոնի և կենտրոնական շուկայի միջև ընկած հատվածը, 4-րդ միկրոշրջանի շուկայի տարածքը և դրա անմիջական շրջակայքը, 3-րդ և 4-րդ միկրոշրջանները բաժանող փողոցի` շուկային հարակից մասը

1.2
  II Քաղաքի մնացած տարածքը 1.0
Աշտարակ   Բոլոր գոտիների համար 1.2
Արտաշատ   Բոլոր գոտիների համար 1.2
Արմավիր   Բոլոր գոտիների համար 1.2
Գավառ   Բոլոր գոտիների համար 1.2
Եղեգնաձոր   Բոլոր գոտիների համար 1.2
Հրազդան   Բոլոր գոտիների համար 1.2
  I

Սահմանագծվում է`

Բաղրամյան, Կիրովի փողոցները` մինչև Սպանդարյան փողոցը, Աթարբեկյան, Թումանյան փողոցները` մինչև Պատկանյան փողոցը, Պատկանյան փողոցի` Աթարբեկյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածը, Ալավերդյան փողոցը և Նար-Դոսի  փակուղին, Մաշտոցի, Կոստանյան, Շահումյան փողոցները` մինչև Կամոյի փողոցը, Արագած թաղամասում գտնվող շուկան և դրա տարածքը` 100 մետր շառավղով
1.2
Վաղարշապատ II

Սահմանագծվում է`
Սպանդարյան, Կամոյի, Արարատյան փողոցներն ամբողջությամբ, Պատկանյան փողոցը` սկսած Թումանյան փողոցի հետ հատման խաչմերուկից, Թումանյան փողոցը Պատկանյան փողոցից մինչև Սվերդլովի փողոցն ընկած հատվածը, Մաշտոցի փողոցը` սկսած Կամոյի փողոցից, ներառյալ Մանուշյան փողոցը, այնուհետև Չարենցի փողոցը` սկսած Աթարբեկյան փողոցից

1.1
  III Քաղաքի մնացած տարածքը 1.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.07.2015, N 853-Ն 22.08.2015, N 362
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան