Գլխավոր տեղեկություն
Համար
N 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.1998-24.02.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.02.2022

040.0029.26.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

26 հունվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 1998 թվականի N 29

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության` գործող օրենսդրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների առանձնահատկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունն ու Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» N 257 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշումից բխող առաջարկություններ` նախարարության և վարչությունների կանոնադրություններում և կառուցվածքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան