Գլխավոր տեղեկություն
Համար
N 568
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.1998-06.11.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.02/23(547)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.1998

040.0568.18.09.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվական N 568
քաղ. Երևան 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ելնելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 18, 19 և 24 հոդվածներից, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին» N 259 որոշումից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի հուլիսի 2-ին կնքված Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը որպես սեփականություն փոխանցելու և դրա վճարման պայմանների մասին համաձայնագիրը (կցվում է):

2. Հիմք ընդունել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի օգոստոսի 12-ին կնքված Հայաստանի Հանրապետության գազասպառողներին 1998-2001 թվականներին բնական գազի առաքման և դրա ծավալների մասին համաձայնագիրը (կցվում է):

3. «Հայգազ», «Հայտրանսգազ», «Երևանգազ», «Գազավտոտրանսպորտային», «Ստորգետնյա մետաղպաշտպանություն», «Տրանսգազշին», «Հայգազշին», «Արմավիրգազմեքենա», «Նյութատեխնիկական մատակարարում և կոմպլեկտավորում», «Շինանյութերի արտադրություն և շինարարական աշխատանքներ», «Գազկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միացման միջոցով վերակազմավորել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածներին համապատասխան:

4. Սույն որոշման 3-րդ կետի կատարման հետ կապված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի իրեն պատկանող մասի (45 %) տնօրինման լիազորությունները վերապահել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) ապահովել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 270 մլն ԱՄՆ-ի դոլար արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի ներդրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մեջ` վերջինիս կանոնադրական հիմնադրամն ավելացնելու համար:

6. Սահմանել, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի փոխարեն Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի 148,5 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով գույքի ներդրման դիմաց բնական գազով վճարումը կատարվում է «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

Ներդրված գույքի դիմաց ստացված բնական գազի իրացման վայրը և գինը (բացի Հայաստանի Հանրապետության տարածքից) որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ապահովել սույն որոշման 3-րդ և 5-րդ կետով նախատեսված գործառնությունների իրականացման հետ կապված հաշվապահական ձևակերպումների աուդիտը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան