Գլխավոր տեղեկություն
Համար
N 507
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.28/26
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
13 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 1997 թվականի N 507
քաղ. Երևան

 

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի վեցերորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գրանցված ապրանքային նշաններով պարտադիր մակնիշման ենթակա ապրանքների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 507 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ
ԱՏԳ ԱԱ
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
30.01-30.04, 30.06 Դեղեր և դեղագործական պատրաստուկներ
20.01-20.08
16.01-16.05 
Վերամշակված և (կամ) պահածոյացված մրգեր,
բանջարեղեն, ձկնեղեն, ձկնամթերք, միս և մսամթերք
19.01 Մանկական սնունդ
22.04-22.08 Ալկոհոլային խմիչքներ
22.03 Գարեջուր
22.02 Ոչ ալկոհոլային ըմպելիքներ
22.01 Հանքային ջրեր
22.02 Զովացուցիչ ըմպելիքներ (այդ թվում` թան)
01.01-21.0625 Սննդային խտածոներ, հավելումներ, աղ և համեմունքներ
09.01 Սուրճ
24.01-24.03 Ծխախոտային արտադրանք
71.13-71.16 Թանկարժեք մետաղներից և (կամ) թանկարժեք քարերից պատրաստված իրեր
90.26-90.3090.18 Չափիչ սարքեր, այդ թվում` էլեկտրականության, գազի և հեղուկի հոսքի, կշռաչափ սարքեր, բժշկական չափիչ սարքեր
95.02-95.03 Պլաստմասսայից և այլ սինթետիկ նյութերից պատրաստված մանկական խաղալիքներ
31.01, 34.02 Կենցաղային քիմիայի ապրանքներ
39.23, 39.24
74.17, 76.15, 82.15 
Սննդամթերքի հետ անմիջականորեն առնչվող սարքեր,
սպասք, տարաներ և այլ իրեր
33.03, 33.04 Օծանելիք և կոսմետիկայի միջոցներ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան