«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
13 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 1997 թվականի N 507
քաղ. Երևան
ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի վեցերորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գրանցված ապրանքային նշաններով պարտադիր մակնիշման ենթակա ապրանքների ցանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ
ԱՏԳ ԱԱԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
30.01-30.04, 30.06
Դեղեր և դեղագործական պատրաստուկներ
20.01-20.08
16.01-16.05 Վերամշակված և (կամ) պահածոյացված մրգեր,
բանջարեղեն, ձկնեղեն, ձկնամթերք, միս և մսամթերք
19.01
Մանկական սնունդ
22.04-22.08
Ալկոհոլային խմիչքներ
22.03
Գարեջուր
22.02
Ոչ ալկոհոլային ըմպելիքներ
22.01
Հանքային ջրեր
22.02
Զովացուցիչ ըմպելիքներ (այդ թվում` թան)
01.01-21.0625
Սննդային խտածոներ, հավելումներ, աղ և համեմունքներ
09.01
Սուրճ
24.01-24.03
Ծխախոտային արտադրանք
71.13-71.16
Թանկարժեք մետաղներից և (կամ) թանկարժեք քարերից պատրաստված իրեր
90.26-90.3090.18
Չափիչ սարքեր, այդ թվում` էլեկտրականության, գազի և հեղուկի հոսքի, կշռաչափ սարքեր, բժշկական չափիչ սարքեր
95.02-95.03
Պլաստմասսայից և այլ սինթետիկ նյութերից պատրաստված մանկական խաղալիքներ
31.01, 34.02
Կենցաղային քիմիայի ապրանքներ
39.23, 39.24
74.17, 76.15, 82.15 Սննդամթերքի հետ անմիջականորեն առնչվող սարքեր,
սպասք, տարաներ և այլ իրեր
33.03, 33.04
Օծանելիք և կոսմետիկայի միջոցներ