Գլխավոր տեղեկություն
Համար
N 591
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.25/29
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 1997 թվականի N 591
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» N 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա)

որոշման N 1 հավելվածում`
հանել հետևյալ օբյեկտները`
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն
Մաշտոցի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

լրացնել հետևյալ օբյեկտները`

N 7 գրադարան
N 7 գրապահոց.

բ)

որոշման N 2 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ

ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

գ)

որոշման N 3 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
Արաբկիրի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ. 

դ)

որոշման N 4 հավելվածում`

հանել հետևյալ օբյեկտները`

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ

ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

լրացնել «Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն» օբյեկտը.

ե)

որոշման N 5 հավելվածում`

հանել հետևյալ օբյեկտները`

N 17 երաժշտական դպրոց

Էրեբունու ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ

ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

լրացնել «Մուշավանի և Ջրաշենի նախկին գյուղխորհուրդների վարչական շենքեր» օբյեկտները.

զ)

որոշման N 6 հավելվածում`

հանել հետևյալ օբյեկտները`

Կենտրոնի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն

ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ

ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ

ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

լրացնել հետևյալ օբյեկտները`

N 17 երաժշտական դպրոց
N 22 գրադարան.

է)

որոշման N 7 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
NN 7 և 22 գրադարաններ
N 7 գրապահոց
Շահումյանի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

ը)

որոշման N 8 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
Խորհրդային շրջանի ջրմուղ-կոյուղու դուստր ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

թ)

որոշման N 9 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

ժ)

որոշման N 10 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

ժա)

որոշման N 11 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
Շենգավիթի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ.

ժբ)

որոշման N 12 հավելվածից հանել հետևյալ օբյեկտները`
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ:

2. Երևանի քաղաքապետին` թաղային համայնքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշմամբ սահմանված համայնքի սեփականություն հանդիսացող գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թաղային համայնքներին հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ