Գլխավոր տեղեկություն
Համար
N 552
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.02.22/5(71)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 1998 թվականի N 552
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 245 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Տավուշի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. «Տավուշի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հյուրանոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

1.3. Հաշվեկշռային մեթոդով 18751 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տավուշի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Տավուշի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում գտնվող բաղնիքը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):

1.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 12399 հազ. դրամ, որը համապատասխանում է 12399 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Բերդի քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 որոշման:

1.6. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 8183 հազ. դրամ, որը համապատասխանում է 8183 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.7. Սահմանել մրցույթով մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 2046 հազ. դրամ:

1.8. «Տավուշի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6351,6 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3204 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1250,4 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1423,2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 3,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 470,3 հազ. դրամ:

1.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Տավուշի կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.11. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.12. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության «Բերդ» հյուրանոցը վերակազմավորել «Բերդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 26192 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բերդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Բերդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 24618 հազ. դրամ, որը համապատասխանում է 12309 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 24618 հազ. դրամ, որը համապատասխանում է 12309 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.5. Սահմանել մրցույթով մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 6155 հազ. դրամ:

2.6. «Բերդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1573,6 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 905,2 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 312,6 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 355,8 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Բերդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն (Ծաղկահովտի բնակարանային կոմունալ տնտեսություն) պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 12701 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հյուրանոցը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 18-ի N 95 որոշման և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ծաղկահովտի գյուղական համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Ծաղկահովտի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

3.4. «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բաղնիքը և այն մասնավորեցնել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 որոշման:

3.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10394 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5197 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

3.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Արագածոտնի մարզի Ծաղկահովտի գյուղական համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 որոշման:

3.7. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 6860 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3430 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

3.8. «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2307,7 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1001,3 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 757,1 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 103,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 445,4 հազ. դրամ. որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 110,1 հազ. դրամ:

3.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արագածի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

3.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 23805 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մն Ընդ Ռ» փակ բաժնետիրական ընկերության (կոշիկի կարի և նորոգման պետական ձեռնարկություն) պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կոշիկի կարի և նորոգման Մն Ընդ Ռ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 4040 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4040 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3232 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3232 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Մն Ընդ Ռ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 19764,8 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9667 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 271 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 59,3 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 9700,2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 67,3 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գյումրիի մագնիսահաղորդիչների գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գյումրիի մագնիսահաղորդիչների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 4745 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի մագնիսահաղորդիչների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյումրիի մագնիսահաղորդիչների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 3253 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3253 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3253 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3253 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Գյումրիի մագնիսահաղորդիչների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1492,2 հազ. դրամ, այդ թվում`

վարկային էմիսիայի միջոցների գծով` 27 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 281,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 391,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 18,5 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 773,3 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գյումրիի մագնիսահաղորդիչների գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 332092 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայկաբել» փակ բաժնետիրական ընկերության Բերդի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Բերդի «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Բերդի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 3621 հազ. դրամ գնահատված արժեքով երկու տրանսպորտային միջոցները` «ՈՒԱԶ-31512» (հաշվեկշռային արժեքը` 1627,5 հազ. դրամ, գնահատված արժեքը` 1390,2 հազ. դրամ), «ՈՒՐԱԼ-4320» (հաշվեկշռային արժեքը 1994 հազ. դրամ, գնահատված արժեքը 2230,8 հազ. դրամ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

6.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 301004 հազ. դրամ, որը համապատասխանում է 301004 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 240804 հազ. դրամ, որը համապատասխանում է 240804 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 60201 հազ. դրամ:

6.6. Բերդի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 31088 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 10493 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 5728 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 214 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1904 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1085 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 11664 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 11664 հազ. դրամ:

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 175541 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոյեմբերյանի ԱՏՃ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Նոյեմբերյանի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 130324 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 65162 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 130324 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 65162 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.4. «Նոյեմբերյանի ԱՏՃ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 45216,9 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4017,6 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19336,3 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4106,9 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 344,2 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 13249,3 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 1455,3 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2707,3 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 2707,3 հազ. դրամ:

7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ախուրյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 11343 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ախուրյանի բնակկոմտնտ» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10548 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5274 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Ախուրյանի քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 358 որոշման:

8.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 6962 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3481 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.6. «Ախուրյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 796,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 350,7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 143,1 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 112 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 190,6 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 190,6 հազ. դրամ:

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ախուրյանի բնակկոմտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

9.2. Հաշվեկշռային մեթոդով 53992 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

9.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 53858 հազ. դրամ, որը համապատասխանում է 26929 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

9.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 53858 հազ. դրամ, որը համապատասխանում է 26929 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

9.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 13465 հազ. դրամ:

9.6. «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 135 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 43 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 68 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 24 հազ. դրամ:

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Շարժիչների նորոգման փորձարարական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գագարինի սառցակոմբինատ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գագարինի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

10.2. «Գագարինի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 1400 մ երկարությամբ երկաթգիծը և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

10.3. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 120602 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գագարինի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:

10.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 106496 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 53248 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

10.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 106496 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 53248 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

10.6. «Գագարինի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 14106 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 11 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 88 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 13000 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 51 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 954 հազ. դրամ:

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գագարինի սացռակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 2299970 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Տրանսշին» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 63,15 տոկոս):

11.2. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «ՏԷՄ-2-7784» և «ՏԳՄ-4» ջերմաքարշերը, ջերմաքարշը (Սյունիքի մարզ), երկաթուղային մատույցը (կցորդ պլատֆորմ), 46 «ՎՍ-66» դումկարները, 88 հոպերբաժանավորիչը, 3 ուղևորատար և 5 բեռնատար վագոնները, երկաթգիծը` դրա երկարությամբ ձգվող երկաթբետոնե ցանկապատով (Աբովյան կայարանից մինչև Հրազդանի կամուրջ), և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

11.3. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Կատո» ավտոամբարձիչը, «ՈՒԱԶ-3151» ավտոմեքենան և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

11.4. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը (քաղ. Երևան, Արցախի 12), արտատարածքային ավտոճանապարհները` իրենց մուտքամերձ հրապարակներով (քաղ. Երևան, Արին բերդի փողոցին հարող տարածք), և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Էրեբունու թաղային համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Էրեբունու թաղային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

11.5. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի տունը (քաղ. Մասիս), հանրակացարանի շենքի բնակելի մասը (քաղ. Երևան, Աճառյան 20) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել համապատասխանաբար Մասիսի քաղաքային համայնքին և Ավանի թաղային համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Մասիսի քաղաքային համայնքի և Ավանի թաղային համայնքի հետ կնքել օտարման պայմանագրեր:

11.6. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Մեղրու քաղաքային համայնքի տնօրինությանը հանձնված արտատարածքային ջրատարը (7 կմ) և լաբորատորիայի շենքը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի N 49 որոշման:

11.7. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 1669169 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1669169 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.8. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 1054080 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1054080 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.9. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 630801 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 51934 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 65956 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1410 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 19586 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 121263 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 74465 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 175917 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 20787 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 55307 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 44176 հազ. դրամ:

11.10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

11.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.12. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Տրանսշին» բաց բաժնետիրական ընկերության սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել պայման հետևյալ բովանդակությամբ`

«Տրանսշին» բաց բաժնետիրական ընկերության կենցաղային մասնաշենքում (Կոտայքի մարզ, գ. Արզնի) ապաստանած փախստական 13 ընտանիքի բնակության իրավունքը պահպանել 3 տարի ժամկետով: Երեք տարվա ընթացքում փախստականներից կոմունալ ծառայությունների վարձը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.1. «Էլեկտրասերվիս» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 64389 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

12.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը և (կամ) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները:

12.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը մեկամսյա ժամկետում:

13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 245 որոշման 26.3-րդ կետը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան