Գլխավոր տեղեկություն
Համար
N 684
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.11.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.19/29(95)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 1999 թվականի N 684

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «03. Հանրակրթական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 4954,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 07 ենթախմբի «01. Արտադպրոցական հիմնարկներում պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 13-ի N 684 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ԵՎ 07 ենթախմբերի ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանումը

Պակասեցում
(04 խմբի 03 ենթախումբ)

Ավելացում
(04 խմբի 07 ենթախումբ)

Ընդամենը` ծախսեր
այդ թվում`

4954,0

4954,0

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ

3871,0

3871,0

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

1083,0

1083,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան