040.0508.13.08.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1998 թվականի N 508
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի օգոստոսի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.
«գ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի սեպտեմբերի 1-ից` Հայաստանի Հանրապետությունում ներմուծված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.
«դ» ենթակետից հանել «մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետությունում ներմուծված և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված գարեջրի» բառերը.
բ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից հանել «22.03 գարեջուր» տողը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի սեպտեմբերի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում» բառերը.
«ե» ենթակետից հանել «մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.
բ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկից հանել «22.03 գարեջուր» տողը:
3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գարեջուր արտադրողների հարկային պարտավորությունների ծավալների և կատարման ընթացքի նկատմամբ խիստ հսկողություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.1999, N 662 | 26.10.1999, N 508 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|