Գլխավոր տեղեկություն
Համար
N 621
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1999 թվականի N 621

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմից հանել Ա. Ասլիկյանին, Խ. Դումիկյանին և Ռ. Նազարյանին` նրանց փոխարեն ընդգրկելով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Մ. Միքայելյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կ. Միքայելյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Կ. Սարգսյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան