040.0479.30.07.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1998 թվականի N 479
քաղ. Երևան
ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի | |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ |
1. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի, տարածքի գոտևորման նախագծի, հողերի օգտագործման սխեմայի բացակայության դեպքերում, մինչև դրանց մշակումը և հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է սույն կարգով:
2. Քաղաքաշինական նպատակներով հողի կատեգորիայի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո համայնքի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններում և մարզպետը` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում սահմանված կարգով կազմակերպում են կառուցապատման աշխատանքները:
3. Համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակներով նոր հողօգտագործումների, առանձին հողակտորների գործառական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է մարզպետին:
Նշված, ինչպես նաև հողի կատեգորիայի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները պետք է ընդգրկեն համապատասխան հիմնավորումներ (բացատրագիր, սխեմա և այլն):
Մարզպետն առաջարկություններն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում առաջարկությունների վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում)` համաձայնեցման: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն առաջարկություններն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:
Մարզպետի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնություններն ստանալուց հետո համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում ընդունում է որոշում` նոր հողօգտագործման կամ հողակտորի գործառնական նշանակության փոփոխության մասին և որոշումը սահմանված կարգով գրանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում: Որոշման գրանցումից հետո համայնքի ղեկավարը 5-օրյա ժամկետում կառուցապատողին է տալիս ճարտարապետահատակագծային առաջադրանք:
Սույն կետով նախատեսված գործառույթներն իրականացվում են նաև այն դեպքերում, երբ առկա քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրված չէ համապատասխան հողակտորի գործառական նշանակությունը:
4. Անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությամբ օժտված սուբյեկտների կողմից համապատասխան գույքի (սեփականության իրավունքով պատկանող կամ քաղաքաշինական նպատակով օգտագործման տրամադրված) նկատմամբ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարը սահմանված կարգով տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք:
Համայնքի ղեկավարին սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով վերապահված գործառույթները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետը, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` համապատասխան մարզպետը: