Գլխավոր տեղեկություն
Համար
N 609
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.09.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 1999 թվականի N 609
քաղ. Երևան

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄՈՒՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Լոռու մարզի Շամուտի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Նալբանդյանի ու Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքի ղեկավար Արծրունի Գաբոյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 94865 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Շամուտի և Շիրակի մարզի Կառնուտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
սեպտեմբերի 29-ի N 609 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Լոռու մարզի Շամուտի ԵՎ Շիրակի մարզի Կառնուտի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման հետ

 

NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)
1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

այդ թվում`

30000
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 8400
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
 

ընդամենը

45400
  2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(2 x 45400 դրամ)
90800
  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(774 ընտրող + 774 x 0,05) x 5 դրամ
4065
  Ընդամենը 94865

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան