Գլխավոր տեղեկություն
Համար
N 511
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
14 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 1997 թվականի N 511
քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ (ԱՐՄԵՆՊՐԵՍ) ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով տեղեկատվության բնագավառում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես):

2. Ստեղծել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով նախատեսված «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերը.

բ) ստեղծել հայկական պետական ինֆորմացիոն գործակալության (Արմենպրես) լուծարային հանձնաժողով և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սահմանված կարգով գործակալության լուծարման գործընթացն իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար.

գ) երկամսյա ժամկետում հայկական պետական ինֆորմացիոն գործակալության (Արմենպրես) գույքը, տրանսպորտի և կապի միջոցները սահմանված կարգով հանձնել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության տնօրինությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի մայիսի 16-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր Հայկական պետական ինֆորմացիոն գործակալության (Արմենպրես) ապարատի կանոնադրության և կառուցվածքի հաստատման մասին» N 274 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան