Գլխավոր տեղեկություն
Համար
N 764
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.12.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1999 թվականի N 764

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 308 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 1 հավելվածում`

ա) Արևիսի գյուղական համայնքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «բուժակամանկաբարձական կետ» տողից հետո լրացնել «ութամյա դպրոց» տողով.

բ) Սոֆլուի գյուղական համայնքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «բուժակամանկաբարձական կետ» տողից հետո լրացնել «ութամյա դպրոց» տողով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի`

ա) Վանաձոր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի «միջնակարգ դպրոցներ» տողից հանել «14» թիվը.

բ) Արևաշողի գյուղական համայնքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «ութամյա դպրոց» տողը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ