Գլխավոր տեղեկություն
Համար
N 374
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

10 սեպտեմբերի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 1997 թվականի N 374
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանումը կարգավորելու մասին» N 58 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

ա) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը «ռազմական տեխնիկայի» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված անվանացանկի 15, 17, 18, 23, 25, 26 և 27-րդ կետերում նշված տեխնիկայի» բառերով.

բ) որոշմամբ հաստատված անվանացանկի`

17-րդ կետը լրացնել «այդ թվում` 140 S տիպի մարտկոց» բառերով.

18-րդ կետը լրացնել «այդ թվում` Ուրալ (բացի Ուրալ-375), ՄԱԶ, ԿԱՄԱԶ, ՈւԱԶ-469, ՈւԱԶ-452, ՈւԱԶ-3151, ԳԱԶ-66, ԿրԱԶ» բառերով.

 25-րդ կետը լրացնել «այդ թվում` 5 տոննայից ավելի բարձրացնող» բառերով.

գ) անվանացանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26-րդ և 27-րդ կետերով.

«26. Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական էլեկտրոնային չափիչ սարքավորումներ (սպեկտրոմետր, ֆոտոմետր, կալլիմատոր, ինտերֆերոմետր, դիֆրակցիոն ցանցեր, անալիզատոր, ջերմային ճառագայթման դետեկտոր).

27. Բարձր, առանձնապես բարձր ճշտության և պրեցիզիոն (երրորդ, չորրորդ և հինգերորդ դասի ճշտության) հաստոցներ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան