Գլխավոր տեղեկություն
Համար
N 373
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21 ՀՀՊՏ 23.09.97./21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

9 սեպտեմբերի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 1997 թվականի N 373
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ԳԱԶՊՐՈՄ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԻՏԵՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազի օգտագործման ծավալներն ավելացնելու, գազատարների կառուցման և օգտագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսաստանյան բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության և երրորդ երկրներ դրանց մատակարարման գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաժնետիրական ընկերության և «Իտերա» («ITERA» lnternational Energy, LLC») ընկերության միջև կնքված «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին հիմնադիր պայմանագրին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան