«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 1998 թվականի N 427
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման գործընթացը կարգավորելու մասին» N 43 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության միջազգային վարկային պայմանագրերի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջով, նշված պայմանագրերի վավերացման գործընթացին վերաբերող տեղեկանքները 5-օրյա ժամկետում ներկայացնում են նախարարություն, իսկ վերջինս նշված տեղեկանքներն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում վարկային պայմանագիրը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|