Գլխավոր տեղեկություն
Համար
N 417
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 1998 թվականի N 417
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «1998 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «1999 թվականի հունվարի 1-ը» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի`

9-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բրոքերային գործունեությունը համատեղվում է դիլերային գործունեության հետ, եթե այն իրականացվում է ֆոնդային բորսայում».

13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի պահանջները տարածվում են նաև ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների վրա».

14-րդ կետի «ը» ենթակետը և N 2 հավելվածը «հայտատուի հիմնադիրների» բառերից հետո լրացնել «(10 և ավելի տոկոս ունեցող բաժնետերերի (փայատերերի)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան