Գլխավոր տեղեկություն
Համար
N 570
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.09.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 1999 թվականի N 570
քաղ. Երևան

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՐՎԵՆԱՆՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ղեկավար Հարություն Օհանյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 46375 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Սյունիքի մարզի Շրվենանցի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
սեպտեմբերի 14-ի N 570 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ԵՎ անցկացման հետ

 

NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)
1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

այդ թվում`

30000
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 8400
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
 

ընդամենը`

45400
  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(186 ընտրող + 186 x 0,05) x 5 դրամ
975
  Ընդամենը` 46375

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան