«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 1997 թվականի N 413
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մի շարք անհետաձգելի միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդն ավելացնել 825,0 մլն դրամով` նույնքան պակասեցնելով «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով միջազգային կազմակերպություններից և այլ պետություններից ստացված վարկերի սպասարկման գծով նախատեսված հատկացումների գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |