040.0374.17.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 1998 թվականի N 374
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի 1998 թվականի բյուջեն (կցվում է)`
մլն դրամ | |
Եկամուտների գծով ծախսերի գծով բյուջեի դեֆիցիտը |
29083,3 31575,4 2492,1 |
2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի 1998 թվականի բյուջեի դեֆիցիտը ծածկել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին` ապահովել հիմնադրամի բյուջեի եկամուտների հավաքագրումն ու ծախսերի նպատակային կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵ
մլն դրամ | |
եկամուտներ` ընդամենը | 29083,3 |
այդ թվում` |
|
I. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 26668,2 |
այդ թվում` |
|
1. Գործատուների կողմից` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ | 22681,7 |
2. Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից | 1995,0 |
3. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից | 748,5 |
4. Գյուղացիական տնտեսությունների կողմից` սեփականություն հանդիսացող հողատարածքների կադաստրային զուտ եկամտի նկատմամբ | 1243,0 |
II. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի ընթացիկ մուտքեր, բանկային հաշիվների տարեսկզբի մնացորդներ և բանկային շահաբաժիններ | 499,8 |
1. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի ընթացիկ մուտքեր | 193,4 |
2. Բանկային հաշիվների տարեսկզբի մնացորդներ | 288,4 |
3. Բանկային շահաբաժիններ | 18,0 |
III. ՀՀ պետական բյուջեի հատկացումներ | 1915,3 |
Ծախսեր` ընդամենը | 31575,4 |
այդ թվում` |
|
1. Կենսաթոշակային ապահովագրություն | 26713,3 |
2. Շարքային զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակներ | 1915,3 |
3. Զբաղվածության պետական ծրագրեր | 1186,9 |
4. Սոցիալական ապահովագրության միջազգային ասոցիացիային անդամակցություն | 4,3 |
5. ԱՊՀ երկրների կենսաթոշակային (սոցիալական) հիմնադրամների ներկայացուցչությունների ասոցիացիային անդամակցություն | 4,2 |
6. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցով իրականացվող պետական ծրագրեր | 1164,8 |
7. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի համակարգի պահպանում և զարգացում | 586,6 |
Դեֆիցիտ | 2492,1 |