040.0116.26.02.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
26 փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 1998 թվականի N 116
քաղ. Երևան
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ:
2. Հաստատել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգը (կցվում է):
3. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակներ շնորհելու համար հավակնորդների մրցութային ընտրության, նրանց արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի փորձաքննության անցկացման ու համապատասխան առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողով:
4. Հաստատել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը (կցվում են):
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի մշակած` արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամսյա մրցանակների հուշանշանների նախագծերը.
բ) արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակներ շնորհելու մրցույթի կազմակերպման և հուշանշանների պատրաստման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը հատկացված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում լավագույն արդյունքների հասած ձեռնարկություններին ու անհատ ձեռներեցներին, որպես մրցանակ, տալիս է հուշանշան և պարգև, որի արժեքը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:
2. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակը (այսուհետև` մրցանակ) շնորհվում է ամեն տարի մրցութային կարգով` արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում տվյալ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար:
Մրցանակների բաշխման չափանիշները յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով):
3. Մրցանակաբաշխության հանձնաժողովը տարեկան շնորհում է 10-ից ոչ ավելի մրցանակ: Որպես կանոն, մրցանակները հաղթողներին են հանձնվում որակի համաշխարհային օրը (նոյեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը):
4. Մրցանակների կարող են հավակնել ապրանքներ արտադրող (բացառությամբ ռազմական տեխնիկայի արտադրության) և ծառայություններ մատուցող ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) և անհատ ձեռներեցներ:
5. Մրցանակաբաշխության հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է մրցույթ ու մրցույթի պայմանները:
6. Մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները հայտը և համապատասխան նյութերը մրցանակաբաշխության հանձնաժողով են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված կարգով:
7. Մրցանակաբաշխության հանձնաժողովը հայտ ներկայացրած ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների ներկայացրած նյութերը քննարկման է ընդունում այն դեպքում, եթե դրանք գործնականում կիրառվել են մրցույթին նախորդած առնվազն մեկ տարվա ընթացքում:
8. Մրցանակաբաշխության հանձնաժողովը մրցույթին մասնակցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների ներկայացրած նյութերի փորձաքննության արդյունքների հիման վրա նախապատրաստում է մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկություններ:
9. Մրցանակների շնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով) ստեղծման և գործունեության կազմակերպման հարցերը:
Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով ստեղծում է աշխատանքային խումբ` կազմված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության աշխատողներից:
2. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Մրցանակաբաշխության հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
ա) արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակների (այսուհետև` մրցանակներ) հավակնորդներին մրցույթի անցկացման մասին տեղեկացնելը.
բ) մրցույթին մասնակցել ցանկացող հավակնորդների կողմից մրցանակաբաշխության հանձնաժողով` հայտի և համապատասխան նյութերի ներկայացման կարգը սահմանելը.
գ) մրցանակաբաշխության համար արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի չափանիշներ սահմանելը:
4. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) նախապատրաստում է մրցանակների բաշխման վերաբերյալ առաջարկություններ.
բ) ուսումնասիրում է ստացված նյութերը, այդ թվում` անցկացնում է դրանց փորձաքննություն` համապատասխան ոլորտների առաջատար գիտնականների և մասնագետների ներգրավմամբ.
գ) կազմակերպում է մրցույթում հաղթող ձեռնարկությունների պարգևատրման արարողությունը.
դ) աջակցում է մրցույթում հաղթող ձեռնարկությունների փորձի և նվաճումների տարածմանը:
Մրցանակաբաշխության հանձնաժողովը մրցանակների հավակնորդների կողմից մրցույթին ներկայացված նյութերի նախնական փորձաքննության և դրանց բազմակողմանի գնահատման նպատակով ստեղծում է փորձաքննական խմբեր:
III. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Մրցանակաբաշխության հանձնաժողովը կազմվում է պետական կառավարման մարմինների ղեկավարներից, արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի կառավարման ասպարեզի առաջատար գիտնականներից ու մասնագետներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
7. Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
Արտահերթ նիստ կարող է հրավիրվել մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների 1/3-ի պահանջով:
8. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:
9. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
10. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
11. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքներն ու վերահսկողություն իրականացնում մրցանակաբաշխության հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
գ) ստորագրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.
դ) ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.
ե) մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
12. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարին:
13. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև գործունեությունն ու ընդունված փաստաթղթերը մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին առաքումն իրականացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խումբը, որի տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը:
14. Մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը`
ա) նախապատրաստում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերը.
բ) կազմում է միջոցառումների ծրագիր.
գ) նախապատրաստում է առաջարկություններ մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման ու կատարման վերաբերյալ.
դ) մշակում և մրցանակաբաշխության հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները և նախապատրաստում դրանց վերաբերյալ առաջարկություններ.
ե) վերլուծում է մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահին:
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Նանագուլյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ղ. Մեհրաբյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Վ. Մովսիսյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Գ. Պողպատյան | - | ՀՀ կապի նախարար |
Հ. Քոչինյան | - | ՀՀ տրանսպորտի նախարար |
Ա. Գալստյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ս. Թովմասյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Մ. Մանրիկյան | - | ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
Ա. Շահինյան | - | ՀՀ գիտության և կրթության նախարարի տեղակալ |
Ս. Պապյան | - | ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Կ. Խանգելդյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու |
Յու. Խոջամիրյան | - | Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ |
Է. Գաբրիելյան | - | ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ |
Հ. Հովհաննիսյան | - | ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ |
Ռ. Բագոյան | - | Հայկոոպի վարչության նախագահ |
Ա. Պողոսյան | - | ՀՀ սպառողների միության նախագահ |
Ա. Վարդանյան | - | ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ |
Ա. Մելիքյան | - | տեխնիկական էսթետիկայի ինստիտուտի տնօրեն |
Կ. Ադամյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կենտրոնի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|