Գլխավոր տեղեկություն
Համար
N 276
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.11/18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
15 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 1997 թ. N 276
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Երևանի քաղաքապետի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1997/98 ուսումնական տարվա ընդունելության պատվերը հաստատելու մասին» N 171 որոշման N 2 հավելվածի N 4 աղյուսակում «28» թվերը փոխարինել «35» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան