«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
14 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1997 թ. N 274
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՎ ՎԱՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձաններ` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին, Նորատուս գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Դոփունց վանք), Ձորագյուղի Մասրուց Անապատ Սուրբ Կարապետ, Վարդենիկ գյուղի Իշխանավանք եկեղեցիները, Արծվանիստ գյուղի Վանեվանք, Մաքենիս գյուղի Մաքենյաց վանքերն անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` սեփականության իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված եկեղեցիների և վանքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի հետ համատեղ երկամսյա ժամկետում ճշտել նշված եկեղեցիների և վանքերի հողատարածքները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |