Գլխավոր տեղեկություն
Համար
N 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 1992 թվականի N 63
քաղ. Երևան

 

ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային գործառնությունների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև քլիրինգային (անկանխիկ) հաշվարկները իրականացվում են երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնագրերով: Մնացած դեպքերում հաշվարկների կարգը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության, բանկի ներկայացմամբ որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հանձնարարել Հայաստանի հանրապետական բանկին` 20-օրյա ժամկետում մշակել և հանրապետության տարածքում գտնվող բանկերին հայտնել քլիրինգային հաշվարկների իրականացման կարգը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ